Ուրալօղլու․ Առանց Թուրքիա կայունություն լինել չի կարող
Թուրքիայի խորհրդարանում շարունակվող 2026 թ. բյուջեի քննարկումների ընթացքում տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է համաշխարհային լոգիստիկայում Թուրքիայի դերի և իրականացվող ռազմավարական նախագծերի մասին։
Ուրալօղլուն հայտնել է, որ այսօր Թուրքիան միայն իր աշխարհագրական դիրքով բնութագրելն այլևս բավարար չէ, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության շնորհիվ երկիրը վերածվել է «աշխարհագրական, ռազմավարական խաղաղության և անվտանգության կղզու»։
«Մենք այսօր ոչ միայն ասում ենք, որ առանց Թուրքիա միջանցք չի կարող լինել, այլև՝ շեշտում, որ առանց Թուրքիա չի կարող լինել անվտանգություն և կայունություն։ Թուրքիան պարզապես տարանցիկ գոտի չէ, այլ Եվրասիական լոգիստիկայում ուղղություն որոշող, խաղաղություն խրախուսող և կայուն կենտրոն»,-ասել է նախարարը։
Ուրալօղլուն, խոսելով Թուրքիայի կողմից իրականացվող լոգիստիկ ծրագրերի մասին, նշել է. «Զանգեզուրի միջանցքի կարևոր բաղկացուցիչը հանդիսացող Կարս-Իգդիր-Դիլուջու գծի ամբողջացմամբ մենք ստեղծում ենք նոր ռազմավարական խորություն, որը Միջին միջանցքը մեր երկրին կկապի երկու տարբեր սահմանային անցակետերով»։
Բացի այդ, անդրադառնալով զարգացման ճանապարհի նախագծին, այն որակել է «պատմական քայլ» և ընդգծել, որ այն Թուրքիայի լոգիստիկ հզորությունը կհասցնի իր գագաթնակետին:
«Այն բոլորովին նոր առևտրային միջանցք է, որը կսկսվի Պարսից ծոցից և կհասնի Եվրոպա՝ Թուրքիայի միջոցով: Թուրքիայով անցնող հատվածը կկազմի միջմայրցամաքային առևտրի ողնաշարը՝ ճանապարհային և երկաթուղային ճանապարհներով: Այս հսկա նախագիծը, որը կիրականացվի մեր նախագահի վճռական ղեկավարությամբ և մշտական վերահսկողությամբ, Թուրքիայի քաղաքական գերակայությունը կվերածի տնտեսական ուժի: Թուրքիան պարզապես կամուրջ չէ, այլ՝ մեծ պետություն, որն ուղղություն է սահմանում և որոշում է առևտրի ընթացքը»,- եզրափակել է Ուրալօղլուն:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը