«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացրեց փաստաթղթերը (Լուսանկարներ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քիչ առաջ փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակը կազմել են ժողովրդավարական սկզբունքով: Նա հրաժարվեց ներկայացնել ընտրական ցուցակի առաջին տասնյակը, միայն նշեց, որ ցուցակի առաջին համարը Սեյրան Օհանյանն է, որն էլ իրենց վարչապետի թեկնածուն է: «Մեր ցուցակում նորմալ, ազնիվ մարդիկ են, որոնք պատրաստ են ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը լինի, քան այսօր»,- ասաց նա:
Այդ պահին եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը հայտնեց, որ ցուցակում 148 անձ է գրանցված: Նա կարդաց առաջին տասնյակը, որում ընդգրկված են Սեյրան Օհանյանը, ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը 11-րդն է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան
Ինքնասիրության հարց է, ոչ մեկը պաշտոնական հանդիպումներին չպետք է օտար լեզվով խոսի. Գեղամ Նազարյան
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ
Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար