Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները, որոնցից ամենագլխավորը նրանց համախմբված վերադարձի իրավունքն է դեպի իրենց պատմական հայրենիքը։

Գրեթե երկու տարի անց հանձնախմբի առաքելությունը մնում է նույնքան անհրաժեշտ և խորապես արդիական։ Հանձնախումբն այժմ հրապարակել է հակիրճ հաշվետվություն, որտեղ ներկայացված են իր մանդատի գաղափարական հիմքերը, առ այսօր արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիվանագիտական նոր ներգրավման բացվող հնարավորությունները։

Չնայած ահռելի մարտահրավերներին, ներառյալ Հայաստանի ներկա ղեկավարության անտարբերությունը, հանձնախումբը հասել է շոշափելի արդյունքների՝ իրավական, քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին, այն կարողացել է պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջատիրությունն ու հավաքական վերադարձի իրավունքը։

Անցած երկու տարիների ընթացքում հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցները եղել են Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը (ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ՝ Հայաստանից և սփյուռքից։

Հանձնախմբի զեկույցը եզրակացնում է, որ Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, ինստիտուցիոնալ մեխանիզմները գործում են, և ձևավորվել է հարթակ Հայաստանի նոր ազգային ղեկավարության համար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները առաջ մղելու հստակությամբ, օրինականությամբ և վճռականությամբ։

ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հակիրճ զեկույց

Ներածություն

2023 թվականի դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային ժողովը, որնայժմ գործում է Հայաստանից, ստեղծեց միջազգային հանձնախումբ՝ լիազորվածհետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներիպաշտպանությանը, որոնցից առաջնայինը բռնի տեղահանվածների վերադարձիիրավունքն է։ Գրեթե երկու տարի անց Հանձնախմբի առաքելությունը մնում է և՛ անփոխարինելի, և՛ խորապես հրատապ: Դրա ստեղծումը սոսկ ինստիտուցիոնալձևականություն չէր 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո. այն երեքտասնամյակ Լեռնային Ղարաբաղը կառավարած հավաքական քաղաքական կամքիպաշտոնական շարունակությունն էր՝ ներկայացնելով մի ժողովրդի, որի իրավունքները, ինքնությունը և հայրենիքը չեն կարող ջնջվել պատերազմի կամ հրամանագրի միջոցով:

Սույն զեկույցը ներկայացնում է Հանձնախմբի մանդատի հայեցակարգային հիմքերը, արձանագրված հաջողությունները և գնահատում նորացված դիվանագիտական ներգրավվածության ի հայտ եկող հնարավորությունները: Վերջին երկու տարիների ընթացքումՀանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են եղել «Քրիստոնեականհամերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI), ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը(ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներՀայաստանից և Սփյուռքից:

Զեկույցը եզրակացնում է, որ հիմքերն այլևս ամբողջությամբ դրված են. վերադարձիիրավունքի հարցը կենսունակ է, ինստիտուցիոնալ շրջանակները գործի են դրվել, և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո նոր ազգային ղեկավարությունըհնարավորություն կունենա վերականգնել կորսվածը և հստակությամբ, լեգիտիմությամբ ուվճռականությամբ առաջ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները:

Հանձնախմբի մանդատի հայեցակարգային շրջանակը

1)Ինստիտուցիոնալ լեգիտիմություն

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչական մարմինը։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Հանձնախումբ ստեղծելու որոշումը հիմնված էր ժողովրդավարական լեգիտիմության, կառավարման շարունակականության և բռնի տեղահանված բնակչության քաղաքական գործոնը պահպանելու անհրաժեշտության վրա:

Հանձնախմբի մանդատը հստակ է. պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, կամավոր և հավաքական վերադարձը, հետամուտ լինել միջազգային իրավունքով ճանաչված ինքնորոշման իրավունքին, բանակցել բոլոր համապատասխան պետական և միջազգային դերակատարների հետ և ձգտել միջազգային կառավարման ու պաշտպանության մեխանիզմի հաստատմանը (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո), որը կաջակցվի միջազգային խաղաղապահ ներկայությամբ:

2)Պատմական և իրավական հիմքեր

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պետության մաս։ Նրա հայկական ինքնությունը և ինքնավար քաղաքական կառույցները դարերով նախորդել են ժամանակակից Ադրբեջանին: Խորհրդային օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հստակ քաղաքական կարգավիճակ ունեցող ինքնավար մարզ էր, որն իրավունք ուներ իրացնելու ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին՝ իրականացնելով իրավական ակտ, որը հիմնված էր խորհրդային սահմանադրական նորմերի վրա։

3)Ինքնորոշման սկզբունքը

Ինքնորոշումը միջազգային իրավունքի անկյունաքարն է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Հելսինկյան եզրափակիչ ակտով։ Այն իրավունք է տալիս հստակ ինքնություն և որոշակի տարածքի հետ կապ ունեցող ժողովուրդներին՝ որոշելու իրենց քաղաքական ապագան՝ զերծ հալածանքներից:

4)Վերադարձի իրավունքը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը էթնիկ զտումների դասական օրինակ է։ Միջազգային իրավունքը միանշանակ է. բռնի տեղահանված անձինք պահպանում են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Այս իրավունքը հաստատված է սովորութային միջազգային իրավունքով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տեղահանված բոլոր հայերի «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

Առաջընթաց և զարգացումներ. Դեկտեմբեր 2023 – Դեկտեմբեր 2025

Չնայած Լեռնային Ղարաբաղում տեղական կառավարման փլուզմանը և Հայաստանի գործող կառավարության աջակցության բացակայությանը, անցած երկու տարիները նշանավորվեցին ուշագրավ դիվանագիտական, իրավական և քաղաքական զարգացումներով: Դրանք վկայում են աճող միջազգային կոնսենսուսի մասին առ այն, որ վերադարձի իրավունքը լեգիտիմ է, անհրաժեշտ և ենթակա է կատարման:

Միջազգային իրավական հաստատում

ԱՄԴ-ի (ICJ) հրատապ միջոցները (նոյեմբեր 17, 2023) Ադրբեջանին պարտավորեցրին հնարավոր դարձնել հայերի անվտանգ և անարգել վերադարձը։ Այս վճիռը մնում է իրավաբանորեն պարտադիր և դարձել է Հանձնախմբի աշխատանքի անկյունաքարը:

Քաղաքական ճանաչում Եվրոպայում

Խոշոր ժողովրդավարական ինստիտուտները բազմիցս հաստատել են վերադարձի իրավունքը. Եվրոպական խորհրդարանի բանաձևերը (2024թ. մարտ և հոկտեմբեր, 2025թ․ մարտ) կոչ էին անում երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Ֆրանսիայի և Բելգիայի խորհրդարանները ընդունեցին բանաձևեր՝ ուղղակիորեն հաստատելով վերադարձի իրավունքը։ Շվեյցարիայի խորհրդարանի (2024–2025) երկու պալատներն էլ հաստատեցին թիվ 24.4259 միջնորդությունը, որը պարտավորեցնում է Շվեյցարիային հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հարցով Խաղաղության ֆորում՝ միջազգային վերահսկողությամբ անվտանգ վերադարձի շուրջ բանակցելու համար: Շվեյցարական այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ այն խորհրդանշական հայտարարության փոխարեն սահմանում է ինստիտուցիոնալ գործընթաց:

Աճող թափ Միացյալ Նահանգներում և Կանադայում

ԱՄՆ 87 կոնգրեսականներ ստորագրեցին նամակ՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հետամուտ լինել վերադարձի իրավունքի իրացմանը, հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը: Պետքարտուղարությունը պաշտոնապես ճանաչել է այս սկզբունքները որպես արդար կարգավորման մաս։ Նմանապես, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մեկից ավելի անգամ աներկբայորեն արտահայտել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքին։ Այս առաջընթացը հայկական կազմակերպությունների, սփյուռքյան խմբերի և, մասնավորապես, հենց Հանձնախմբի հետևողական ջատագովության արդյունքն է։

Ադրբեջանի ռևիզիոնիզմի օրինաչափությունը

2023 թվականի տեղահանումը տարերային իրադարձություն չէր, այլ տասնամսյա շրջափակման արդյունք, որը նախատեսված էր բնակչությանը սովի մատնելու համար, ինչին հետևեցին բազմաթիվ ռազմական հարձակումներ, քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացում և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կազմակերպված ջանքեր: Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության դեմ հետագա շինծու դատավարությունները հարձակում են հավաքական իրավունքների դեմ և փորձ՝ հակամարտությունը ներկայացնելու որպես «անջատողականություն», այլ ոչ թե ինքնորոշման և բնիկ ներկայության խնդիր:

Հակազդեցություն ադրբեջանական ռևիզիոնիզմին

Հանձնախումբը հետևողականորեն մարտահրավեր է նետել Ադրբեջանի այն պնդմանը, թե հայերը «հեռացել են կամավոր», հերքել է «վերաինտեգրման ծրագրի» մասին ապակողմնորոշիչ պնդումները, Լեռնային Ղարաբաղի ընտրված առաջնորդներին քրեականացնելու փորձերը և հայկական սփյուռքի ջատագովությունը թիրախավորող քարոզչությունը։ Հրապարակումների, լրատվամիջոցների հետ աշխատանքի և դիվանագիտական ճեպազրույցների միջոցով Հանձնախումբը ապահովել է, որ այս կեղծիքները չդառնան ընդունված իրողություններ:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների ակադեմիական շրջանակներում։ Դրանցից հատկանշական էին խոշոր համալսարաններում անցկացված միջոցառումներն ու խորհրդաժողովները, ինչպես նաև Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և վերադարձի իրավունքի վերաբերյալ պատրաստված իրավական վերլուծությունները։

Երկու տարվա աշխատանքը կայուն հիմք է դրել նորացված դիվանագիտական գործողությունների համար: Առաջնորդության և ներգրավվածության նոր փուլի հիմնական տարրերն արդեն առկա են. ամուր իրավական հիմք՝ խարսխված Արդարադատության միջազգային դատարանի միջոցների և միջազգային իրավունքի վրա՝ հաստատելով վերադարձի իրավունքը և պաշտպանությունը ահաբեկումից. քաղաքական հիմք՝ արտացոլված բազմաթիվ խորհրդարանների և միջազգային կառույցների կողմից այդ իրավունքի ճանաչմամբ. ինստիտուցիոնալ հիմք՝ մարմնավորված Շվեյցարիայի Խաղաղության ֆորումի մանդատում, որն առաջարկում է կառուցվածքային բանակցությունների պատրաստի շրջանակ. և բարոյական ու պատմական հիմք՝ արմատավորված 2023-ի չշտկված բռնի տեղահանման մեջ, որի անարդարությունը շարունակում է արձագանք գտնել աշխարհում:

Բացակայող տարրը. Քաղաքական կամքը Երևանում

Հայաստանի գործող կառավարության՝ հարցը բարձրացնելուց հրաժարվելըժամանակավորապես խոչընդոտել է առաջընթացին: Բայց քաղաքական կամքըմշտական չէ: Հենց Հայաստանը ունենա նոր ղեկավարություն՝ ունակ ձևակերպելու իրազգային շահերը կապակցվածությամբ և համոզվածությամբ, հիմքը պատրաստ կլինի. բանակցությունները կարող են վերսկսվել, այս անգամ՝ փոխադարձ պահանջներով. շվեյցարական նախաձեռնությունը կարող է ակտիվացվել և ընդլայնվել. արդենընդունված իրավական և քաղաքական գործիքները կարող են լծակ դառնալ, և միջազգային գործընկերները կարող են համախմբվել հայկական նորացված, սկզբունքային դիրքորոշման շուրջ: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տեղահանվածբնակչության վերադարձը «անիրատեսականից» կվերածվի գործնականի։

Եզրակացություն

Ստեղծումից երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներիպաշտպանության հանձնախումբը շոշափելի առաջընթաց է գրանցել իրավական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում։ Չնայած ճնշող հանգամանքներին, բռնիտեղահանմանը, Լեռնային Ղարաբաղում ինստիտուցիոնալ փլուզմանը և Հայաստանի գործողղեկավարության անտարբերությանը, Հանձնախմբին հաջողվել է պահպանել տեղահանվածժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջները և հավաքականիրավունքները:

Հիմքերը դրված են. միջազգային իրավունքը հստակ է, խորհրդարանական բանաձևերըկուտակվում են, շվեյցարական բանակցային հարթակը պատրաստ է, ԱՄՆ-ի քաղաքականներգրավվածությունն աճում է, և հարցը մնում է կենսունակ գլոբալ համակարգում։ Երևանիցկամ Բաքվից հնչող ոչ մի հայտարարություն չի կարող մարել իրավական, պատմական և բարոյական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, և նրա ժողովուրդն ունիանվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունք։