Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում

Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք
Քաղաքականություն

Խաղաղությունն ապագա սերունդների համար է. Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը օրերս Դոհայում միասին պանելային քննարկման էին մասնակցել «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով։ 

Հենց Դոհայում էլ կայացել է նրանց համատեղ հարցազրույցը Euronews-ին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը լրատվամիջոցին պատմել են, որ խաղաղության շուրջ բանակցությունները Եվրամիության աջակցությամբ սկսել են 2020 թվականին՝ երկու երկրների միջև վերջին բախումից հետո, որի կուլմինացիան խաղաղության պայմանագրի նախաստորագրումն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։  

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցի ընթացքում նշել է, որ բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում, սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ «Ինչպես ասվում է հայտնի երգում, «սա ևս մեկ աղյուս է պատի մեջ»՝ այս մեջբերման դրական իմաստով։ Մենք աշխատել ենք դրա վրա՝ փորձելով կառուցել այդ վստահության պատը, փորձելով շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Գրիգորյանը։ 

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների ու պատերազմներրի գլոբալ կոնտեքստում, քանի որ այս կոնֆլիկտի էջը փակված է, և տեղում իրական խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միասին անցում են կատարում տարածաշրջանի մասշտաբային տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների։ 

Արմեն Գրիգորյանը հավելել է՝ վստահ են, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի երկու երկրների հասարակություններին։ 

«Մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, և դրա ապացույցն այն է, որ ես ու Հիքմեթը միասին նստած ենք Դոհայում ձեր տաղավարում»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ 

Գրիգորյանն ու Հաջիևն ընդգծել են, որ խաղաղ գործընթացն ապագա սերունդների համար է, որ խաղաղությունն անշրջելի է, և որ երկու կողմերն աշխատում են փոխվստահությունն ամրապնդելու վրա, որպեսզի երկու ազգերը կարողանան համագործակցել, նույնիսկ եթե դա շատ աշխատանք է պահանջում երկու երկրներից և հասարակություններից։ 

Հարցազրույցում Գրիգորյանն ու Հաջիևն անդրադարձել են նաև «Թրամփի ուղի» նախագծին, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի կետերից մեկն է։ 

Հաջիևն ասել է, որ այդ նախագծի իրականացման դեպքում ամբողջությամբ փոխվելու է եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը, իսկ Գրիգորյանը հավելել է, որ նախագծի իրականացման շուրջ Հայաստանը ինտենսիվ քննարկումների մեջ է Միացյալ Նահանգների հետ։