Հայաստանն աջակցում է հալածված քրիստոնյաներին. Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միացել է հալածված քրիստոնյաների աջակցության #StandTogether արշավին: Այս մասին հայտնում է allstandtogether.com կայքը՝ հավելելով. «Այսպիսով, սա վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին այս երկրի հաստատուն հանձնառության մասին»:
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հայաստանի դեսպանությունը երկար ժամանակ աջակցություն է ցուցաբերել այն նախաձեռնություններին, որոնք բարձրաձայնում են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների տառապանքների մասին, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերում տվյալ համայնքների համար նախատեսված կոնկրետ քայլերին:
Արշավի հիմնադիրներից Ռոբերտո Ֆոնտոլոնի խոսքով՝ #StandTogether-ն ուղղված է ներկայացնելու հազարավոր մարդկանց կրոնական ազատությունը սահմանափակելու դեպքերը: «Նպատակն է՝ կիսվել նրանց վկայություններով, ովքեր զրկանքներ են կրել հանուն հավատքի պաշտպանության: #StandTogether-ի միջոցով մենք առաջարկում ենք հույսի, հաշտության և քաջության պատմություններ»,- ասել է Ֆոնտոլոնը:
Palazzo Colonna-ում տեղի ունեցած երեկոյին մասնակցել են նաև Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը