Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իրանը մոտ են համաձայնության
Կասպից ծովի կարգավիճակի հարցով Մոսկվայում տեղի ունեցած քննարկումներից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել է, որ բոլոր հարցերը քննարկվել են եւ ծրագրվում է հատուկ համաձայնագիր ստորագրել։
«Այսօրվա նիստը նվիրված էր հիմնականում Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդրին»,- ընդգծել է Լավրովը, ավելացնելով, որ իրենց հաջողվել է լուծել մինչ այժմ անլուծելի խնդիրները եւ համաձայնագիր պատրաստել։
«Փաստաթուղթը կխմբագրվի եւ վերջնական տեսքի կբերվի մոտ ապագայում, ինչպես նաեւ կթարգմանվի մերձկասպյան երկրների պաշտոնական լեզուներով, որից հետո հնարավոր կլինի այն ստորագրել»,- ասել է նա։
Երեկ ուշ երեկոյան Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների յոթերորդ խորհրդաժողովը։
Բացի կասպիական խնդրից, կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության այլ ոլորտների։
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը