Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 մլն դոլարի ֆինանսական նոր սկանդալում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Իր իշխանությունն ամրապնդելուց եւ վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո, նա մոռացավ իր խոստումների մասին եւ վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը դատապարտել էր: Ինչպես ասել է բրիտանացի պատմաբան լորդ Աքթոնը՝ «Իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես...»:

Այս շաբաթ ցանկանում եմ լուսաբանել Էրդողանի չորրորդ կոռուպցիոն սկանդալը՝ սկսելով իր եւ իր ընտանիքի ներգրավմամբ նախորդ երեքի ամփոփմամբ:

Առաջին դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին եւ վերաբերում է Էրդողանի՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալուն ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի կողմից: Էրդողանի խնդրանքով Մանսիմովը հետագայում դարձավ Թուրքիայի քաղաքացի եւ փոխեց իր ազգանունը Գուրբանօղլու:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2013 թ. դեկտեմբերին, երբ Էրդողանը եւ նրա նախարարներից չորսը ներգրավված էին բազմամիլիոնանոց կոռուպցիոն հետաքննության մեջ: Դատավարությունից առաջ բոլոր չորս նախարարները հրաժարական տվեցին: Սակայն, Էրդողանը միջամտեց դատավարությանը, մերժեց դատական հայցը եւ հեռացրեց այն դատախազներին ու ոստիկաններին, որոնք բացահայտել էին իր նախարարների կոռումպացված գործունեությունը... Գաղտնալսվել էին Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալի միջեւ մասնավոր հեռախոսազրույցները՝ բացահայտելով նրանց քննարկումները հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումար թաքցնելու մասին, որ նրանք ստացել էին խորհրդավոր կերպով:

Կոռուպցիայի երրորդ դեպքը Նյու Յորքում շարունակվող դատավարությունն է՝ Թուրքիայից Իրան նավթի համար մաքսանենգ ճանապարհով ոսկի արտահանելու միլիարդավոր դոլարների ծրագրի վերաբերյալ՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտմամբ: Անցյալ շաբաթ թուրք-իրանցի ոսկու առեւտրական Ռեզա Զարաբը մեղավոր ճանաչվեց բոլոր յոթ մեղադրանքներով՝ բացահայտելով թուրք բանկիր Մեհմեդ Հաքան Աթիլայի եւ յոթ այլ մեղադրյալների, այդ թվում՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի մասնակցությունը, որը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ՝ ապօրինի ծրագիրը կազմակերպելու դիմաց: Զարաբը նաեւ ներքաշել է Էրդողանին՝ նավթի առեւտրի համար ապօրինի ոսկին արտահանելու թույլտվության համար:

Չորրորդ եւ վերջին կոռուպցիոն ծրագիրը ներառում է Էրդողանի ընտանիքի անդամներին, որոնք 2011 թ. դեկտեմբերից մինչեւ 2012 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում: Այս մեղադրանքը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մեն կղզին Բրիտանական թագի ինքնավար թագավորական տարածք է, որը գտնվում է Իռլանդական ծովում, Անգլիայի եւ Իռլանդիայի միջեւ:

Վերջերս ՀԺԿ նախագահ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. օգոստոսի 1-ին Մեն կղզում՝ 1 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալով: Նա բացահայտել է Bellway Limited ընկերությանը 15 միլիոն դոլարի բանկային փոխանցումների քաղվածքներն ու պատճենները.

- 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի փեսան՝ Զիյա Իլգենը, փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի եղբայր Մուսթաֆան փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի աները՝ Օսման Քեթենչին, փոխանցել է 1.25 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին՝ 1 միլիոն դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի նախկին գործադիր օգնական Մուսթաֆա Գյունդոգանը փոխանցել է 1.25 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին` 250 000 դոլար:

- 2011 թ. դեկտեմբերի 29-ին Էրդողանի որդին՝ Ահմեդ Բուրաք Էրդողանը, փոխանցել է 1.45 միլիոն դոլար, իսկ 2012 թ. հունվարի 4-ին՝ 2.3 միլիոն դոլար:

Քըլըչդարօղլուն խորհրդարանական միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով փոխանցումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել: Սակայն, մեծամասնություն կազմող Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դեմ է քվեարկել այդ առաջարկությանը: Երբ Քըլըչդարօղլուն դիմել էր խորհրդարանին Էրդողանի դեմ մեղադրանքների առնչությամբ, պետական հեռուստաընկերությունը անջատել էր ուղիղ հեռարձակումը...

Անցյալ շաբաթ թուրք դատախազները հայտարարեցին, որ իրենք հետաքննում են Էրդողանի դեմ մեղադրանքները: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, ոչ մի դատավոր չի համարձակվի հաստատել, որ Էրդողանը մեղավոր է որեւէ հանցագործության համար, հաշվի առնելով, որ շատ դատավորներ պաշտոնազրկված են կամ կալանավորված Թուրքիայի նախագահի ցանկությունները չկատարելու համար:

Էրդողանը, ինչպես եւ սպասվում էր, զայրացած էր իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների համար: Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ նա բանկային հաշիվ ունի արտասահմանում: Էրդողանի իրավաբան Ահմեդ Օզելը հայտարարել է, որ Քըլըչդարօղլու կողմից հրապարակված բանկային փաստաթղթերը «կեղծ» էին, իսկ մեղադրանքները որակել է որպես «սուտ»: Էրդողանը սպառնացել է, որ Քըլըչդարօղլուն «թանկ կվճարի» դրա համար եւ դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 500 հազար դոլար զրպարտության համար...

Այդ սկանդալները կարող են բացասաբար ազդել Էրդողանի վերընտրության վրա 2019 թվականին, եթե իհարկե նա թույլ տա արդար ընտրություններ անցկացնել: Հուսով ենք, որ Էրդողանը կմնա իր պաշտոնում, քանի որ նա համառորեն շարունակում է վարկաբեկել Թուրքիային ամբողջ աշխարհում:

NEWS.am