Խոսքի եւ մամուլի ազատությունը ավելի հաճախ ոտնահարվում է Թուրքիայում
2006-2016 թվականներին աշխարհում մամուլի եւ խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: Այս մասին հաղորդել է BBC-ի թրքական հաղորդումների բաժինը:
«BBC Türkçe»-ն այս լուրը հաղորդել է հիմնվելով մարդու իրավունքների հարցերով զբաղող «Article 19» եւ «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների կատարած հետազոտության արդյունքների վրա:
Հետազոտությունն անցկացվել է 172 երկրում՝ շեշտը դնելով իշխանամետ լրատվամիջոցների, օրենքի խախտումների, համացանցի սահմանափակումների, արդարադատության, լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների, հասարակական խավերի եւ սեռերի միջեւ անհավասարության ու նմանատիպ այլ ոլորտների վրա:
Ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցում հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում Էրդողանին քննադատների դեմ ուղղված մեղադրանքների եւ սպառնալիքների կապակցությամբ: «Ընդդիմադիրները պնդում են, որ ապրիլի դրությամբ Թուրքիայում 152 ազատազրկած լրագրող կա: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո, ընդհանուր առմամբ, փակվել է ավելի քան 170 լրատվամիջոց, այդ թվում՝ թերթեր, ինտերնետային կայքեր, հեռուստաալիքներ եւ լրատվական գործակալություններ: Աշխատանքից հեռացվել է 2500 լրագրող»,- ասված է զեկույցում:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այդըն Էնգինը «BBC Türkçe»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում այլեւս չեն մնացել այնպիսի լրատվական ծառայություններ, որոնց նկատմամբ հնարավոր լինի գրաքննություն կիրառել:
«Հայտնի է, որ ողջ աշխարհում կառավարությունները, խոշոր կազմակերպությունները, բանկերը փորձում են գնել լրագրողներին: Սակայն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ավելի խելացի է վարվել եւ լրագրողների փոխարեն գնել է թերթերն ու հեռուստաալիքները»,- ասել է Էնգինը:
Հավելենք, որ, ըստ զեկույցի, 2006-2016թթ. ընթացքում խոսքի ազատության ոտնահարումները սաստկացել են նաեւ Բրազիլիայում, Բուրունդիում, Եգիպտոսում, Լեհաստանում, Վենեսուելայում եւ Բանգլադեշում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը