Այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրումների որոշակի փոփոխություններ է տեսնում օգոստոսի 8-ից հետո։ «Իհարկե, չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այդպիսի հայտարարություն էր նաև Սևանի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարությունը։
Ըստ ՔՊ-ականի՝ տեղանունների իմաստով հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ, դա է, ըստ նրա, խաղաղության ամրապնդման ու պահպանման ձևը։
Ռուբինյանի համար խաղաղության լավագույն օրինակն այն է, որ ռուսական ծագման ցորենն Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։
«Սա պատմական իրադարձություն է, նման բան վերջին անգամ եղել է 1991 կամ 1992 թվականին»,- ասաց նա։
Ռուբինյանը հայտարարեց՝ այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռբերումների վրա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը