Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող 4 թուրք մտավորականների նկատմամբ հետաքննություն է սկսվել նաև Թուրքիայում
Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող թուրք մտավորականների նկատմամբ հետաքննություն է սկսվել նաև Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Չավուշօղլուն հայտնել է, որ իրավական գործընթացներն արդեն մեկնարկել են, ու մտավորականները կանչվել են դատարան՝ վկայություն տալու:
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ չորս մտավորականները հարցի առնչությամբ զանգահարել են իրեն ու նշել, որ տեղյակ չեն եղել, թե իրենց արածը հանցանք է:
«Ես ասացի, որ այդ նույն բանն իրենք պետք է ասեն Ադրբեջանի իշխանություններին: Ի վերջո, առաջին դասարանի երեխաներ չեն: Նրանք նամակ են հղել՝ նշելով, որ սխալվել են ու տեղյակ չէին, որ այդ քայլն անօրինական է: Բայց սա թող դաս լինի նրանց համար: Գործընթացը մեկնարկել է», - ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիան Ադրբեջանի պես երբևէ չի ընդունի որևէ մեկի՝ առանց Ադրբեջանի թույլտվության Արցախի տարածք մուտք գործելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին:
Չորս մտավորականներից Ալի Բայրամօղլուն ավելի վաղ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին» տված հարցազրույցում նշել էր, որ իրեն հատկապես զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը շեշտել է, թե այս մտավորականներն ունեն հայամետ դիրքորոշում և շահարկելով նրանց՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումը, կարծես փորձել է Թուրքիայի ներքաղաքական վիճակն օգտագործելով՝ նրանց վրա բարդել նաև Արցախի հետ կապված այս մեղադրանքը:
«Ակօսի» խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն էր տվել նաև փաստաբան, իրավական փորձագետ, Ստամբուլի փաստաբանների բյուրոյի նախկին նախագահ Յուջել Սայմանը:
«Այն, որ այս քաղաքացիների վերաբերյալ Բաքվում ձերբակալման ու կալանավորման որոշում կա, չի կարող նրանց արտահանձնման հիմք հանդիսանալ: Եթե նրանց արարքը հանցանք է նաև ըստ Թուրքիայի օրենքների՝ նրանք այստեղ կկրեն իրենց պատիժը: Ինտերպոլով որոնվելը նույնպես այստեղ նրանց ձերբակալելու ու արտահանձնելու հիմք չի տալիս, բայց դա կարող է տեղի ունենալ որևէ այլ՝ երրորդ երկրում», - մանրամասնել էր Սայմանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը