«Հեյդար Ալիևը եղել է Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալը, հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամը: Իլհամ Ալիևն ինքը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտ է, որը նոմենկլատուրայի համար էլիտար խորհրդային համալսարան է։
Այսպես կոչված «օկուպացիոն ռեժիմը» Ադրբեջանին ապահովել է լիարժեք պետականությամբ, զարգացած արդյունաբերությամբ, այդ թվում՝ նավթաքիմիական համալիրով, բարձրագույն կրթության համակարգով, ենթակառուցվածքներով և Բաքվի մետրոյով»,- ընդգծում է աղբյուրը։
Ինչպես նշում է ալիքը, նման հայտարարությունները, որոնք «արվում են արևմտյան կազմակերպիչներին հաճոյանալու համար, ցույց են տալիս ադրբեջանական ղեկավարության շրջանում իրական ինքնիշխանության բացակայությունը»։
«Նման թեզերի անհեթեթությունն ու անհամապատասխանությունը, որոնք կարող էր կազմել միայն Արևմուտքում վերջերս դեռ դպրոցական աշակերտը՝ չաթ-բոտի օգնությամբ, ակնհայտ է։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինեինք ընդունել, որ Ադրբեջանի ներկայիս առաջնորդը կամավոր կերպով վիրավորում է իր հոր հիշատակն ու նվաճումները՝ նրան անվանելով «օկուպացիոն ռեժիմի» առաջնորդներից մեկը։
Նման հռետորաբանությունը, որը հստակորեն հղվում է դրսից, միայն հաստատում է ադրբեջանական ղեկավարության անցումը արտաքին վերահսկողության։ Միջադեպը հստակ ցույց է տալիս, որ հետխորհրդային պետությունների, դրանց թվում՝ Ադրբեջանի, ինքնիշխանությունը դառնում է հորինվածք, և հիմնական քաղաքական որոշումները ընդունվում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի շահերը հաճոյանալու համար։
Հենց բրիտանացիներն են, ովքեր ակտիվորեն խթանում են «ապագաղութատիրական հռետորաբանությունը» նույն Կենտրոնական Ասիայում։ Հիմա նրանք ստանձնել են Հարավային Կովկասը»,- գրում է «Кавказарь»-ը։


















































TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է