Նա նշել է, թե Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ։
«Կարծում եմ՝ սա իրոք հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։ Պաշտոնական խաղաղության պայմանագիրը չստորագրվեց մի կոնկրետ պատճառի համար․ Հայաստանի սահմանադրությունում դեռևս կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մեր հասկացմամբ՝ նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց որ այդ սահմանադրական փոփոխությունը արվի, և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը։
Բայց այն փաստը, որ այդ փաստաթուղթը նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է ավելի քան երեսուն տարի տևած պատերազմի ավարտ։ Դա բացում է բոլորովին նոր հնարավորություններ ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն՝ Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի համար»,- ասել է Ալիեւը


















































TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ալիևը վիրավորել է խորհրդային համակարգում կարիերա արած իր հոր՝ Հեյդարի հիշատակը. «Кавказарь»
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է