Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրվածը խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է․ Ալիև
Դժվար է ասել, և ես կարող եմ միայն կռահել և հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին։ Բայց, կրկնում եմ, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ այնքան էլ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը։
Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը այնտեղ խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը։ Բայց դա շատ կվնասեր հենց Հայաստանին։
Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից։ Եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, ինչ-որ բան փոխվի, և նրանք հրաժարվեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները։ Ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ամբողջ միջազգային հանրությունը աջակցել է այս գործընթացին, այդ թվում՝ Եվրամիությունը, Թուրքիան, մեր ընկերները արաբական երկրներում։
Կարճ ասած՝ ողջ միջազգային հանրությունը։ Հետևաբար, մենք դրական ենք տրամադրված այս հարցում։ Այս համաձայնագրի խախտումը կնշանակեր դեմ գնալ ամբողջ աշխարհին։ Եվ ի՞նչ կշահեն նրանք դրանից։ Վաշինգտոնում ստորագրվածը Հայաստանի համար խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա նաև նշել է՝ «եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք ադեկվատ կերպով կարձագանքենք»։
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կարևորությունն այն է, որ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և իրենց ապագա փոխազդեցությունները կպլանավորեն միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա։ Հետևաբար, եթե Հայաստանը դադարի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույնը կանենք նրանց տարածքային ամբողջականության հետ։ Եվ ո՞վ կհաղթի և ո՞վ կպարտվի այս դեպքում։ Կարծում եմ՝ սա հռետորական հարց է։ Ես հավատում եմ, որ Հայաստանի ցանկացած ապագա կառավարություն բավականաչափ իմաստուն կլինի և կօգտագործի ողջամիտ մոտեցում՝ կասկածի տակ չդնելու Վաշինգտոնում ձեռք բերված մեր պայմանավորվածություններին։ Եվ կրկին՝ սա երկու պետությունների միջև համաձայնագիր է։ Սա իմ և Փաշինյանի միջև համաձայնագիր չէ», - ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը