Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածք Հայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունը Ոչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր Կլիչկո Ուիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. Ուշակով Հորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ էԸնթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարՀայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններումԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքըԻսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել էՊետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցումԻրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենաՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՆորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո ՑուցուլյանՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. Միրզոյան

 
 

Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:Ըստ նրա` այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության,  սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։ Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ», - ընդգծել է Միրզոյանը։Նա հայտարարել է, որ Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ «Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար», - նշել է Ա.Միրզոյանը։ Անդրադառնալով, Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ  մեկնաբանություններին` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։«Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ», - հայտարարել է նա։