Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հարավային Կովկասում նոր մոդերատորը, թերևս, կփորձի դառնալ Վաշինգտոնը. «Ъ»

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ԱՄՆ այցերի մասին երկու մայրաքաղաքներում էլ լռություն է պահպանվում, բայց դրանք արդեն քննարկվում են Վաշինգտոնում: «Ոչ Բաքվում, ոչ էլ Երևանում պաշտոնական հայտարարություններ չեն արվել. դրանք ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում են սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները: Դրա վերաբերյալ առաջին աղբյուրը ոմն լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն էր, որի անունը նախկինում չէր հայտնվում տարածաշրջանային լրատվամիջոցներում»,- գրում է պարբերականը:

Այցի ընթացքում հնարավոր է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության հուշագիր ստորագրվի:

«Պատրաստվող փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ, սակայն Սպիտակ տանը դրա ստորագրման փաստն ինքնին Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա կրկին ներկայանալ որպես խաղաղարար՝ արդեն Հարավային Կովկասում։ Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ վերապրող Երևանն ու Բաքուն ցույց են տալիս ԱՄՆ-ին որպես տարածաշրջանի գլխավոր կարգավորող ճանաչելու պատրաստակամությունը»,- նշվում է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հանրապետական օգնականներն արդեն խոսում են առաջիկա հանդիպման մասին՝ նախանշելով Սպիտակ տան ղեկավարի նոր դիվանագիտական հաղթանակը։ «Թրամփի ջանքերի շնորհիվ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնքման եզրին է», -հայտարարել է Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսը։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հարավային Կարոլինա նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը, որը հայտնել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղություն կկնքվի»։

Ինչպես նշում է Middle East Eye-ը, «Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության հուշագիր Թրամփի միջնորդությամբ»։ Միևնույն ժամանակ, պարբերականը պարզաբանում է, որ խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, այլ «մտադրությունների նամակի», որը ցույց կտա կողմերի քաղաքական կամքը՝ խաղաղություն կնքելու համար։

«Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շրջելու ավելի քան 30-ամյա արյունալի հակամարտության էջը և նույնիսկ համաձայնել են խաղաղության համաձայնագրի բոլոր 17 կետերին։ Ընդսմին, այն չի ստորագրվել ադրբեջանական կողմի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու հիմնական պահանջի չկատարման պատճառով, որը, ինչպես կարծում են Բաքվում, իր ներկայիս տեսքով Ադրբեջանի համար տարածքային պահանջների  հող է նախապատրաստում։

Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևը և Նիկոլա Փաշինյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, ինչպես սպասվում է, պարզապես կհաստատեն իրենց վաղուց հայտնի դիրքորոշումը, ամերիկյան կողմը վճռականորեն է տրամադրված այն ներկայացնել որպես ճեղքում նախագահ Թրամփի» ջանքերով ձեռք բերված առաջընթաց, գրում է «Коммерсантъ»-ը։ Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում, ընդհանուր առմամբ, մտադրությունների մասին հռչակագրային հուշագրի և իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղության պայմանագրի միջև առանձնահատուկ տարբերություն չի դրվում։

«Երկու մայրաքաղաքներում տեղեկացված զրուցակիցների կարծիքով, Միացյալ Նահանգները դեռևս պաշտոնական դեր չի խաղում Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում, բայց դրանց հնարավոր ի հայտ գալը ժամանակի և նախաձեռնության հարց է։ Արևմտյան լրատվամիջոցներն ու դիվանագիտական ​​խոողովակները, դրանց թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, ավելի ու ավելի ակտիվորեն են մատնանշում ԱՄՆ գործող վարչակազմի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։

Դրա հետնապատկերում, Շուշինի III մեդիա ֆորումում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծված հարգանքի ժեստ արեց նախագահ Թրամփին, որին ԱՄՆ նախագահը անհապաղ արձագանքեց։

«Նա Միացյալ Նահանգների միակ նախագահն է, որը պատերազմ չի սկսել։ Եվ դուք կարող եք տեսնել, որ նա այն մարդն է, որը դրանց վերջ է դնում։ Չնայած ավելի գլոբալ խնդիրներին, նա Հարավային Կովկասը պահում է ուշադրության կենտրոնում։ Մենք շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու իր ձգտման համար։ Հուսով ենք, որ նա գործն ավարտին կհասցնի»,- հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Վերահրապարակելով նախագահ Ալիևի իրեն նվիրված հայտարարությունը, Դոնալդ Թրամփը դրանով իսկ նրան հանդիպակաց ազդանշան է ուղարկել։

Ի թիվս այլ բաների, Բաքվում հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կօգնի լուծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրը։ «Գրեթե հինգ տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլա Փաշինյանը եռակողմ հայտարարություն ստորագրեցին՝ հաղորդակցությունների, ներառյալ՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Սակայն համաձայնագրի իններորդ կետը չիրագործվեց,- ասում է «Ъ»-ի տեղեկացված աղբյուրը։- Ավելին դիտարկվում է միջանցքը 100 տարով երկարաժամկետ վարձակալության տալու հնարավորությունը։ Նման կերպ ի հայտ եկավ նոր տրանսպորտային միջանցքի՝ «Թրամփի կամրջի» գաղափարը, որը կկարողանա տարածաշրջանում նոր իրականություն ստեղծել», - շարունակում է «Ъ»-ի զրուցակիցը։

Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ այս գաղափարի իրականացումը հեշտ չի լինի բազմաթիվ գործոնների և մի շարք տարածաշրջանային խաղացողների, ներառյալ՝ Իրանի դիմադրության պատճառով, դա նշանակում է առնվազն երկու բան։ Նախ, Վաշինգտոնի շահագրգռվածությունը Հարավային Կովկաս գալու հարցում լուրջ է և երկարաժամկետ։ Երկրորդ՝ ինստիտուցիոնալ կերպով մասնակցելու տարածաշրջանային լոգիստիկ գործընթացներին Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։ «Այսպես, Հարավային Կովկասում նոր մոդերատոր կարող է փորձել դառնալ Վաշինգտոնը, որը պատրաստ է օգտվել Մոսկվայի և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ հարաբերությունների դժվար փուլից», - ամփոփել է պարբերականը։