Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Թոփ-լուրեր

Մեր խնդիրն է ապահովել, որ Արցախ ցանկացած վերադարձ իրականացվի միջազգային իրավունքի ամբողջական ծավալով. Օսկանյան

Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»:

Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:

Միջոցառման ընթացքում ելույթներ ունենցան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:

Վարդան Օսկանյանը հրապարակել է իր ելույթը՝ հայերեն թարգմանությունը։

«Թույլ տվեք սկսել երախտագիտության մի քանի խոսքով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովին՝ Ազգային խորհրդին և Կանտոնների խորհրդին բանաձևն ընդունելու համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողներին և նրանց, ովքեր առաջնորդեցին այդ գործընթացը՝ այն հաջողությամբ ավարտին հասցնելով։ Նրանք այսօր այստեղ են՝ մեզ հետ, և դուք արդեն լսեցիք նրանց ելույթները։

Շնորհակալություն եմ հայտնում նաև այն 19 պատգամավորներին, որոնք միացան հանձնաժողովին և պատրաստակամ են իրականացնելու ընդունված նախաձեռնությունը։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև նրանց, ովքեր խորհրդարանից դուրս էին՝ Շվեյցարիայի մեր հայ և ոչ հայ բարեկամներին, որոնք անդուլ աշխատեցին իրենց ընտրված ներկայացուցիչների հետ սա հնարավոր դարձնելու համար։

Եվ վերջապես, որը ոչ պակաս կարևոր է, ես երախտապարտ եմ Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությանը՝ Արցախյան խնդրին ցուցաբերած հաստատուն աջակցության և այս կարևոր հանդիպումը կազմակերպելու համար։

Նախքան հիմնական թեմային՝ Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը և վերադարձի իրավունքին անդրադառնալը, պարտավոր եմ հստակ ու էական մի հայտարարություն անել։ Դա կարևոր է։

150,000 արցախահայերը, որոնք 2023-ին բռնությամբ տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի ներքո, վտարվեցին մի տարածքից, որը պատմականորեն երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության կազմում՝ ո՛չ 1918-1920 թվականներին, երբ Հայաստանը և Ադրբեջանը անկախ պետություններ էին, ո՛չ էլ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ սահմանադրության շրջանակում, օրինական հանրաքվե անցկացրեց և որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից։

Միակ ժամանակահատվածը, երբ Արցախը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ԽՍՀՄ տարիներն էին, և անգամ այդ ժամանակ այն ինքնավար կարգավիճակ ուներ։ Ճակատագրի հեգնանքով, հենց այսօրվա Ադրբեջանի սահմանադրությունը խորհրդային իշխանությունը հռչակում է անօրինական՝ միաժամանակ սրբացնելով խորհրդային սահմանները։ Այսօրվա հակամարտության առանցքում այդ հակասությունն է։

Ես սա չեմ ասում՝ անցյալին տուրք տալու համար, այլ որպեսզի հստակեցնեմ՝ մեր պահանջները ո՛չ երևակայական են, ո՛չ էլ անհիմն։ Դրանք արմատավորված են պատմության, իրավունքի և արդարության մեջ։

Այս ամենով հանդերձ՝ ուզում եմ ընդգծել՝ Արցախի ժողովուրդը և ղեկավարությունը շատ պրագմատիկ են։ Նրանք գիտակցում են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների դինամիկան։ Նրանց նպատակը աշխարհաքաղաքական իրողություններին հակադրվելը չէ։ Նրանց նպատակը հավաքական, ապահով և արժանապատիվ իրենց պապական հող վերադառնալն է՝ միջազգային հուսալի մեխանիզմներով երաշխավորված իրենց հիմնարար իրավունքներով։

Սա քաղաքական պահանջ չէ։ Սա մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի, վերապրած տրավմայի և բարոյական հստակության վրա։

Ավելին, միջազգային պաշտպանության ներքո նրանց վերադարձը կարող է դառնալ արդար և երկարատև խաղաղության հիմք Հայաստանի և Ադրբեջանի միջև, հատկապես այսպիսի խորը արմատավորված անվստահության պայմաններում։ Այս տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ եղած են։

2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 19-ից հետո լքած մարդկանց «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և երաշխավորված բացառել այդ մարդկանց նկատմամբ ուժի կամ ահաբեկման գործիքները, որոնք կարող են հարկադրել նրանց փախուստը։ Այս որոշմանը հաջորդեցին Եվրախորհրդարանի երկու բանաձևերը՝ 2024-ի մարտին և հոկտեմբերին, որոնք Ադրբեջանին բացահայտ կոչ էին անում Արցախի ներկայացուցիչների հետ ներգրավվել երկխոսության մեջ և երաշխավորել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։ Վերջերս էլ Շվեյցարիայի խորհրդարանը որոշում ընդունեց, որով Դաշնային խորհրդին պարտավորեցնում է կազմակերպել հարթակ՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերադարձի իրավունքի շուրջ բանակցությունների համար։

Ակնհայտ է, որ այս հարցում ձևավորվում է միջազգային կոնսենսուս։

Ադրբեջանը ևս հրապարակայնորեն հայտարարել է, որ հայերը կարող են վերադառնալ։ Ուրեմն իրական հարցերն են՝ ինչպես, երբ և ինչ պայմաններում։

Միջազգային իրավունքը միանշանակ է. մարդկանց չի կարելի վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականության պայմաններում։ Իսկ այդ վտանգը տեսական չէ, իրական է և նկատելի։ Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, ինչպես նաև հայ ռազմագերիներին։ Բանտարկված այդ ղեկավարները հանցագործներ չեն. նրանք պաշտպանում էին իրենց ինքնորոշման իրավունքը, որը նրանց շնորհված է միջազգայինիրավունքով: Սրանք հենց այն մարդիկ են, որոնց հետ Ադրբեջանի հաջորդական արտգործնախարարները նստել են բանակցելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: Սրանք նույն այն մարդիկ են, որոնց հետ ԵԱՀԿ-ի լիազորված միջնորդները հանդիպում էին հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար: Նրանք այժմ քաղաքական գերիներ են: Քանի դեռ նրանք բանտարկված են, իսկական հաշտեցումն անհնար է:

Մենք նաև ականատես ենք լինում հայկական մշակութային և պատմական հիշողության համակարգված ոչնչացմանը՝ վերացվում են խաչքարեր, քանդվում գերեզմաններ, վանքեր են զրկվում հայկական ինքնությունից։

Այս պահից սկսած՝ մեր խնդիրն է ապահովել, որ ցանկացած վերադարձ իրականացվի միջազգային իրավունքի ամբողջական ծավալով, այդ թվում հաշվի առնելով մարդու իրավունքների իրավունքը, մարդասիրական իրավունքը և խտրականության արգելքի իրավունքը և ոչ թե միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հենց այս նպատակին է ծառայում առաջարկվող ֆորումը՝ ստեղծել չեզոք և վստահելի հարթակ երկխոսության համար, որտեղ Շվեյցարիան ընդամենը կտրամադրի իր լավ ծառայությունները՝ մի սեղան, որտեղ համապատասխան կողմերը քննարկեն այն կոնկրետ պայմանները, որոնց դեպքում վերադառնալը կարող է մի օր դառնալ իրական։ Սա կլինի Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությունը Արցախի համար։

Շվեյցարիան, ունենալով երկարամյա համբավ՝ չեզոքության, զսպվածության և կարեկցանքի ասպարեզում, եզակի դիրքում է նման հարթակ հյուրընկալելու համար։

Գիտենք, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշ վերապահումներ ունի այս գործընթացը սկսելու հարցում։ Մենք ուշադիր լսեցինք արտգործնախարարի երկու ելույթները Ազգային խորհրդում և Կանտոնների խորհրդում նախքան քվեարկությունը։ Մենք լիովին հասկանում ենք Շվեյցարիայի զգույշ և հավասարակշռված մոտեցումը։ Գիտենք, որ դուք չեք ճանաչել Արցախի նախկին իշխանություններին։ Հարգում ենք ձեր ցանկությունը՝ խուսափելու դիվանագիտական անցանկալի հետևանքներից։

Բայց այս ֆորումը կողմ բռնելու մասին չէ։ Այն մի կողմին մյուսի նկատմամբ օրինականություն տալու մասին չէ։ Այն տարածք բացելու մասին է՝ չեզոք, սկզբունքային տարածք, որտեղ խլացված ձայները կարող են լսելի դառնալ, որտեղ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախի հայերը կարող են նստել և միասին ճանապարհ գտնել։ Վերադարձի ճանապարհ»։