Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել
Քիչ առաջ դատարանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ կայացրեց։ Ծեծի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, որից կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիսը։
ArmLur.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ որոշումից հետո Աջափնյակի դատարան շտապօգնություն կանչվեց, քանի որ Բադոյանի ինքնազգացողությունը վատացավ։
Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս:
Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ.-ն ով հավածել է Արարատ Միրզոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ