ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։
Հիշեցնենք, որ երբ 2 տարվա փաստացի լռությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսը մեծ արձագանք էր ստացել, «Փաստն» այն ժամանակ ուսումնասիրություն իրականացրեց՝ հասկանալու համար հետաքրքրության աստիճանը նախկին նախագահի նկատմամբ:
Հաշվի առնելով այս հանդիպման շուրջ աժիոտաժը՝ այս անգամ էլ դիտարկում արեցինք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է պահպանվել այդ հետաքրքրությունը՝ առավել ևս նկատի ունենալով, որ այս դեպքում խոսքը ոչ թե ասուլիսի, այլ ուսումնական հաստատության ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին է, որը, մեր ունեցած տեղեկություններով, ի սկզբանե անգամ նախատեսված չի էլ եղել հրապարակել։Եվ այսպես, մեր դիտարկումը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի հետ հարցուպատասխանը, որն ամբողջական և հատվածաբար տեղադրել էին News.am, 5-րդ ալիք, 168.am, 24News.am, Yerevan.Today, Yerkir. am, Hayeli.am, Aravot.am, Politik.am կայքերում, ինչպես նաև Քոչարյանի պաշտոնական սոցիալական էջերում, ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտում։
Նշենք, որ այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ ևս, ամենայն հավանականությամբ, տեղադրած կլինեն այդ տեսանյութերը, սակայն մենք դիտարկել ենք հիմնական քաղաքական հարթակները: Ի՞նչի մասին է խոսում այս ցուցանիշը: Ստացվում է, որ փաստացի, երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, չնայած նրան, որ նախորդ ասուլիսի և այս հանդիպման միջև ընդամենը երկու ամիս է, իսկ քնարկված բոլոր թեմաներին ասուլիսում անդրադարձ կատարվել էր։ Ի դեպ, հետաքրքիր է, որ դիտումների քանակից բացի, հավանումներն ու դրական մեկնաբանությունները ևս գերակշռում էին։
Ըստ էության, գործ ունենք մեր նորագույն պատմության ժամանակաշրջանում մի նոր հետաքրքիր ֆենոմենի հետ: Հայաստանի նախկին ղեկավարի, իսկ այժմ գործող ընդդիմադիր ղեկավարի հանդեպ հասարակական հետաքրքրությունը հետևողականորեն աճում է այն պայմաններում, երբ նա առանձնապես ակտիվ չէ, իսկ նրա դեմ մշտապես ակտիվ հակաքարոզչություն է տարվում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան