Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումները Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. Վենս Ողբերգական դեպք Արգենտինայում Տրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել է

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)
Հայաստան

Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ

Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացահայտ նախընտրական ընտրարշավ, ինչի հանգրվանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունն է։ Չկասկածելով Էդգար Ղազարյանի անկեղծությանը, կարծում եմ ինքն էլ է համոզված, որ այն այս պահին գործնականում իրականություն դառնալու գրեթե որեւէ շանս չունի։ Այնպես չէ, որ չկան վարչապետի թեկնածուններ։ Բայց նաեւ չեմ կարծում, որ գործնականում նախաձեռնության անիրական լինելու պատճառով որեւէ հանրային դեմք, որպես վարչապետի թեկնածու, կհամաձայնի մասնակցել այս նախաձեռնությանը։ Իսկ իմպիչմենտի տապալման դեպքում այն կանդրադառնա խորհրդարանական ընդդիմության առանց այդ էլ բավականին ցածր վարկանիշին, ինչն ուղղակիորեն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը։

Բայց ցավով ուզում եմ արձանագրել, որ ներընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս նախաձեռնությունը ծրագրավորված փորձում են օգտագործել ոչ թե ազգակործան պատուհասին, այլ «Հայաստան» խմբակցությանը եւ, մասնավորապես, նրա առաջնորդին ներքաղաքական դաշտում «իմպիչմենտ» հայտնելու ծրագրի իրականացմանը, ինչին պլանավորված եւ համակարգված միացել են նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Եւ կարծում եմ իր ելույթներում Էդգարը պետք է գնահատական տա նաեւ այս տեսակին, որ իր նախաձեռնությունը օգտագործում են իրենց այլ նպատակներ կյանքի կոչելու համար։

Բազմիցս եմ տարիներ շարունակ նշել՝ քանի դեռ առարկայորեն չի քննարկվել եւ գնահատական չի տրվել անցյալում գործած սխալներին, ինչի արդյունքում ծնվեց վարչապետ կոչված այս երեւույթը՝ ընդդիմադիր դաշտը միշտ հայտնվելու է տուրբուլետային գոտում, որտեղ հիմա գտնվում է։ Այո՛, համոզված եմ, դա է դարձել ընդդիմության դաշտի պառակտման գլխավոր պատճառներից մեկը։ Սպինոզան ասում է՝ եթե ուզում ես, որ ներկան տարբերվի անցյալից, ուսումնասիրի անցյալը։ Իսկ քաղաքագիտական աքսիոմն էլ իր հերթին նման դեպքերում պարտադրում է քննարկել եւ բացահայտել նախկինում գործած սխալներն ու դրանց հետեւանքները, որպեսզի հետագայում դրանք նորից չկրկնվեն։ Առավել եւս, որ այդ սխալների պատճառով գլխատվել է Արցախն ու ստորացվել եւ վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է շրջափակման եւ դիվանագիտական մեկուսացման մեջ։

Վստահ եմ՝ եթե ժամանակին ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնի միջոցներով չպատանդվեր վերլուծական միտքն ու անշահախնդիր քննարկվեր եւ գնահատական տրվեր գործող վարչապետ կոչվածի ի հայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ներկայումս ոմանք ոչ միայն չէին լինի ընդդիմադիր դաշտում եւ փորձեին պղտոր ջրերում ձուկ որսալ, այլ կապաշխարեին եւ, ընդհանրապես, դուրս կգային քաղաքականությունից։

Ռուբիկ Հակոբյան