Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Միայն պատժամիջոցները կստիպեն Ադրբեջանին հաշվի առնել մարդու իրավունքները. քննարկում Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում ապրիլի 29-ին տեղի են ունեցել լսումներ՝ COP29-ից  հետո Ադրբեջանում մարդու իրավունքների  իրավիճակի վերաբերյալ: Լսումները նախագահել է հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը, թեմայի շուրջ վկայություններ են տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի և Եվրասիայի  հարցերով ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը, Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն:

Բանախոսները  մասնավորապես փաստեր են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման, կատարված բռնությունների, Բաքվում պահովող հայ գերիների նկատմամբ  կատարվող դաժանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների հետապնդումների, ադրբեջանցի քաղբանտարկյալների ճնշումների ու  խոշտանգոմների վերաբերյալ:

Բոլոր մասնակիցները կոչ  են արել ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին՝ թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ:

«Կոչ եմ անում ԱՄՆ Կոնգրեսին թիրախավորված պատժամիջոցներ կիրառել այդ զանգվածային դաժանությունների համար պատասխանատու բոլոր անհատների և Ադրբեջանի պաշտոնյաների դեմ»,-նշել է Արտակ Բեգլրայանը՝ մասնավորապես առաջարկելով դադարեցնել Ադրբեջանին  ցանկացած տեսակի ռազմական օգնության կամ մատակարարման տրամադրումը, Ադրբեջանին  հատկացվող ցանկացած տեսակի ԱՄՆ օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, ներառյալ՝ հայ պատանդների ազատ արձակումով:

Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էլ նկատել է, որ բեռնապետերը երբեք իրենց հոժար կամքով գերիների ազատ չեն արձակում, ուստի կարևորել է թե՛ ԱՄՆ նոր վարչակազմի, թե՛ Կոնգրեսի, թե՛ ժողովրդավարության ու մարդու իրավունքների  պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպությունների համատեղ ջանքերը՝ Ալիևի ռեժիմին հստակ ցույց տալու համար, որ  կլինեն իրական և լուրջ հետևանքներ: «Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաև մի ողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար: Մեր բոլորի պարտքն է կանգնել անարդար կերպով կալանվորվածների  կողքին և պատասխանատվության ենթարկել Ալիևին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ ժողովրդավարական հասարակությունում առկա  բոլոր այլ միջոցներով»,-ասել է Գենսերը:

Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն և մյուս երկրներն ավելի  կոշտ դիրքորոշում չորդեգրեն՝ Ադրբեջանն անպատիժ կշարունակի խախտումները և հարձակումները քաղաքացիական հասարակության նկատմամբ: Նա ևս կարևորել է նպատակային պատժամիջոցների կիրառումը՝  ներառյալ ճամփորդական և ֆինանսական սահմանափակումները:

Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը արժեքավոր է համարել լսումները՝ նշելով, որ մասնակիցների կողմից ներկայացված  վկայությունները կներկայցվեն Կոնգերսի  ղեկավարությանն ու բոլոր անդամներին: Նա հույս է հայտնել, որ համապատասխան եզրակցություններ կարվեն, որն  էլ հիմք կհանդիսանա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար. «Մենք ունենք պատժամիջոցներ, օրինակ,  «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցները»: Պետք է  վերլուծություն  արվի, և այդ պատժամիջոցները  պետք է տարածվեն  բոլոր իրավախախտների վրա՝ ներառյալ Ադրբեջանում:  Հուսով եմ, որ նոր վարչակազմը կվերցնի այս գնդակը, որն իր դաշտում է»։