ԵՄ-ն Իտալիային 40 մլն եվրո է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար
Եվրամիությունը Իտալիային լրացուցիչ 40 մլն եվրոյի օգնություն է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Եվրահանձնաժողովը Իտալիային գրեթե 40 մլն եվրոյի արտահերթ օգնություն է հատկացրել, որպեսզի երկիրն ավելի լավ հաղթահարի Միջերկրական ծովով ժամանող միգրացիոն հոսքերը»,- նշված է հայտարարության մեջ:
Նոր միջոցները կծախսվեն ճգնաժամի դեմ պայքարի 11 ծրագրերի զարգացման համար: Մասնավորապես՝ պետք է նպաստեն միգրանտների եւ ապաստան հայցողների պայմանների բարելավմանը, ներառյալ բժշկական օգնությունն ու թարգմանիչների ծառայությունները:
Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ տարեսկզբից ծովով Իտալիա է ժամանել 114 հազար միգրանտից մի փոքր ավելի, ինչը գրեթե 32 տոկոսով ավելի քիչ է, քան 2016 թվականի տարվա սկզբից մինչեւ նոյեմբեր ժամանակահատվածում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է