Հուսամ այս տեսանյութի համար վաղը խորհրդարան մուտքս չի արգելվի. Ագնեսա Խամոյան
Զավեշտ. Այսօր խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավարը հպարտանում էր, թե իբր մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես որ հիմա է. այս բոցաշունչ հայտարարությունից ժամեր անց նորաթուխ դատավորը լրագրողին նյութի վերնագրի համար հեռացնում է դատարանի դահլիճից: Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Լրագրողն ընդամենը հիշեցրել էր դատավորի ՔՊ-ական անցյալը. այսքանը:
Անհասկանալի է, իհարկե, դատավորն ամաչո՞ւմ է այդ անցյալից, եւ լրագրողի հաշվին է որոշել ինքնամաքրվե՞լ, թե… բայց մի բան աներկբա է ՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածով նիստ իրականացնողից այլ բան սպասել պետք էլ չէ։
Հ.Գ. Հուսամ այս տեսանյութի համար վաղը խորհրդարան մուտքս չի արգելվի»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»