Իսպանիայի ԱԳ նախարար Նալբանդյանին ներկայացրել է Կատալոնիայի շուրջ իրավիճակը
Բրյուսելում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ-իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարեւորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան: Այս առումով, Էդվարդ Նալբանդյանը եւ Ալֆոնսո Դաստիսը կարեւորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Նախարար Ալֆոնսո Դաստիսը ներկայացրեց Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները եւ լուծումներ գտնելուն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին