Մնանգագվան ստանձնել է Զիմբաբվեի նախագահի պաշտոնը
Հարարեի «Ազգային մարզադաշտում» Էմերսոն Մնանգագվան բազմահազար հանդիսատեսի ներկայությամբ ընթերցելով երդման տեքստը եւ խոնարհվելով Աստվածաշնչին՝ պաշտոնապես ստանձնել է Զիմբաբվեի նախագահի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիսատեսը մի քանի անգամ հիացական բացականչություններով ընդհատել է նորաթուխ նախագհի ելույթը:
Երդման տեքստը ընթերցելուց հետո Մնանգագվային են հագցրել երկրի դրոշի գույներով ծաղկեժապավենը եւ պաշտոնապես Զիմբաբվեի նախագահ են հռչակել:
Մնանգագվան, որը հիմա 75 տարեկան է, նոյեմբերի սկզբին երկրի առաջին փոխնախագահի պաշտոնից հեռացվել էր: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն այս քայլին դիմել էր կնոջ՝ Գրեյսի ազդեցությամբ, որն իբր մտադիր էր ամուսնուց հետո ինքը զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը, իսկ Մնանգագվայի մեջ, որը զինովարակնների եւ բնակչության շրջանում մեծ հեղինակություն ուներ, իր մրցակցին էր տեսնում:
Հաղորդվել էր նաեւ, որ նախկին առաջին տիկինը Մնանգագվային կասկածում էր զինվորական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Շուտով պաշտոնից հեռացվելուց հետո Մնանգագվան երկրից հեռացել էր՝ հայտարարելով, որ վախենուևմ է իր եւ իր ընտանիքի կյանքի անվտանգության համար:
Սակայն Մնանգագվային հեռացնելուց կարճ ժամանակ անց Զիմբաբվեի Պաշտպանության ուժերի զինվորականները երկրի նախագահ Մուգաբեին տնային կալանքի տակ էին վերցրել, ինչպես նաեւ վերահսկողություն էին հաստատել երկրի պետական հեռարձակող ZBC կորպորացիայում եւ օդանավակայանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է