ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցի շուրջ «Պուտինի պլանի» մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրատվամիջոցներում այն լուրերը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իբր թե Երեւան այցի ընթացքում փոխանցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք միշտ բոլորին խորհուրդ ենք տալիս, անկասկած, պահպանելով ստեղծարար մոտեցումը՝ ամեն դեպքում երբեմն, իսկ ցանկալի է, հնարավորինս հաճախ, օգտվել իրազեկ առաջին աղբյուրից։ Դուք ճիշտ եք ասում, որ այս թեման բազմիցս քննարկվել է, մենք մեկնաբանել ենք այս այցելությունները ե՛ւ նախքան այցը, ե՛ւ դրանից հետո։ Մենք միանշանակ պատասխանել ենք այդ հարցին։
Այդ պատառով մենք ունենք ԱԳՆ կայք, կազմակերպում ենք ճեպազրույցներ, ասուլիսներ, հանգամանորեն պատասխանում ենք բոլոր հարցերին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե Լավրովը տարածաշրջան այցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ «Պուտինի պլանն» է փոխանցել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է