Ձյունամրրիկի միջով դպրոցից տուն վերադարձող յակուտացի աշակերտների տեսանյութը զարմացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Բլոգեր Բոլոտ Բոկչարյովը Twitter-ում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են յակուտացի աշակերտները, սաստիկ ձյունամրրիկը ճեղքելով, դպրոցից տուն գնում:
«Չոկուրդախ արկտիկական գյուղում երեխաները դպրոցից տուն են վերադառնում: Սա իմ Յակուտիայում է: Փառք Աստծո, որ Յակուտսկում այսպիսի մրրիկներ չեն լինում»,-տեսանյութը մակագրել է բլոգերը:
Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութի տարածումից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր՝ հիմնականում օտարերկրացիները, ապշել են, թե որքան դիմացկուն են յակուտացի երեխաները:
«Ինչպիսի զարմանալի հակադրություն, երբ Նիդեռլանդներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10 սմ-ի, գրեթե ամբողջ երկիրը դադարում է աշխատել, ու դպրոցները փակվում են»,-գրել է զարմացած օգտատերերից մեկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է