Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
![Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ](/rs.php?image=/disc/29-01-25/a9b5d48396a47b27d8f8fc14280dc04a.jpg&w=780)
Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Նրան ընդունել է փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսական կողմն ընդգծել է «ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022թ․ փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ երկու երկրների ազգային շահերի նկատառումով։ Ուստի տարակուսելի է ադրբեջանական լրատվամիջոցների հակառուսական հրապարակումների շարքը, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ընթացող ապատեղեկատվական արշավը»,- նշել է Գալուզինը։