Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել
Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը, նշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Imnemnimi» պոդքաստի եթերում՝ պատասխանելով Վանեցյան-Սասուն Խաչատրյան-Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման տեխնիկական հնարավորության մասին հարցին։
Վանեցյանի խոսքով, ցանկացած մարդու հնարավոր է գաղտալսել։
«Բացի այդ, իսկ ո՞վ է ասում, որ իմ հեռախոսն են լսել։ Որտեղի՞ց է որոշվել, որ իմ հեռախոսն են լսել։ Կարող է Նիկոլի հեռախոսն են լսել ու Սասունի։ Ընդ որում, մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որը մինչ այսօր չեմ ասել։ Գաղտնալսման հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիտեում։ Քննիչն ասել է, գիտե՞ք, պարոն Վանեցյան, հեռախոսի զննության որոշում է կայացվել։ Ասում եմ՝ խնդրեմ։ Հարցնում են՝ սա ձեր օգտագործվող հեռախո՞սն է։ Ասում եմ՝ այո։ Հարցնում է՝ էս հեռախոսով եք խոսել, ասում եմ, այո։ Տալիս եմ հեռախոսը, ծրագրով կատարում են զննություն ամբողջությամբ։ Քրեական գործով դա կա։ Մինչ այսօր դրա շուրջ ոչ մի հարց չի առաջացել, արտասովոր որևէ բան չի եղել։ Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի տվել, չեն էլ ուզել։ Հիմա ո՞վ ասեց, որ Արթուր Վանեցյանի հեռախոսն են լսել»,- նշեց նա:
Վանեցյանն ավելացրեց, որ այնուհետև օպերատիվ հաստատված տվյալներ են ձեռք բերել, որ արտերկրում ապրող մի մարդ արտերկրում կատարել է գաղտնալսումը։
«Օպերացիա ենք կազմակերպել, այդ մարդուն բերել ենք Հայաստան, քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, տվել է խոստովանական ցուցմունք, ու իմ աշխատանքից դուրս գալուց հետո էդ մարդուն բաց ենք թողնում, գնում է։ Չեմ ասում՝ վերջնականապես բացահայտված հանցագործն է, բայց կծիկը որ պետք է բացես, էդ թելը տվել եմ, ասել եմ՝ քաշի, քանդվելու է։ Մի երկու ամիս պահել են, բաց են թողել»,-ասաց նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս