Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ) Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ) Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվել Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումները Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով
Քաղաքականություն

Տարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տարոն Չախոյանի հայտարարություններով:

Հիշեցնեմ, որ նախօրեին իմ միջազգային գործընկերներին ուղարկել էի գրություններ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։ Ներկայացրել էի ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը: Նաև շեշտել էի գրության մեջ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը պատգամավոր Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել:

Իմ հանրային քաղաքական գործունեության արդյունքում՝ այդ գրություններից հետո, ես հայտնվել եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի թիրախում: Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև՝ տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ես ապօրինի ձայնագրել եմ ինչ-որ նիստի ընթացքում Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել Սերժ Սարգսյանին։ Ու բացի այդ, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից:

Քանի որ ներկայացվածը ոչ միայն քաղաքացիաիրավական հարց է, այլ նաև քրեաիրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապա

ՊԱՀԱՆՋԵԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ իրավապահ մարմիններին`

  • պարզելու, թե Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ պայմաններում են արել,
  • ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել այդ օրվա հանդիպմանը, ինչպե՞ս են ձայնագրել և ինչպե՞ս են փոխանցել Սերժ Սարգսյանին,
  • Տարոն Չախոյանից պահանջել ներկայացնել իր հայտարարությունը ապացուցող փաստեր, չներկայացնելու դեպքում ՊԱՀԱՆՋԵԼ հարուցել նոր վարույթ նրա նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով:
  • Պարզել թե ես ՔՊ ո՞ր նիստին եմ մասնակցել, ի՞նչ արտահոսք եմ կազմակերպել: Եվ եթե կրկին նա չի կարողանա ներկայացնել ապացույցներ, որ արտահոսք եմ արել, ապա սուտ մատնության վարույթի շրջանակներում դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՏԵՂԵԿԱՑՆԵՄ, որ՝

➢ Տարոն Չախոյանի կողմից հիշատակված ապօրինի ձայնագրության օրվա հանդիպմանը ես չեմ մասնակցել, հետևաբար չէի կարող ձայնագրել (թեև ինձ համար ընդհանրապես մերժելի է գաղտնի ձայնագրություններ անելը)

➢ ՔՊ («Իմ քայլը») խմբակցության նիստերին 2019-ից սկսած 2 տարի չեմ մասնակցել՝ արտահոսքերի մեղադրանքներից խուսափելու համար: Հետևաբար չէի կարող արտահոսք անել միջոցառումներից, որոնց չեմ մասնակցել:

Ակնկալում եմ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, քանի որ այն անմիջականորեն կապ ունի Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, ով ինձ թիրախավորում է իմ քաղաքական և իրավապաշտպան գործունեության համար:

***

Ապօրինի ձայնագրություն կատարելը համարվում է օրինախախտում, և դրա իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Իսկ եթե նման ձայնագրության մասին սուտ մատնություն է կատարվում որևէ մեկի՝ այդ թվում նաև պետական պաշտոնիայի կողմից, նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի:

Տարոն Չախոյանը ստախոս է»: