Վրացական երկու բանկեր 5 մլն լարի փոխհատուցում են հատկացրել եվրոպամետ ցույցերի տուժած մասնակիցներին
Վրաստանի երկու խոշորագույն առևտրային բանկերը՝ TBC-ն և Bank of Georgia-ն, 5 միլիոն լարի (մոտ 1,8 միլիոն դոլար) կհատկացնեն եվրոպամետ ցույցերի տուժած մասնակիցներին և բիզնեսներին աջակցելու համար, փոխանցում է GeorgiaNews-ը։
«Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ TBC-ն և Bank of Georgia-ն համատեղ կհատկացնեն 5 մլն լարի, որը կուղղվի տուժած քաղաքացիներին, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար»,- ասվում է բանկերի համատեղ հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ գումարի կեսն ուղղվելու է բանկային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Դրանք Mymarket.ge, Glovo, tkt.ge, Extra.ge, Biletebi.ge, Wolt ընկերություններն են։ Biletebi-ն սկսել է չեղարկված ներկայացումների տոմսերի վաճառքը՝ ի աջակցություն գործադուլ անող թատրոնների։
Մյուս կեսը փոխանցվելու է հիմնադրամներին, որոնք իրավական, ֆինանսական կամ բժշկական աջակցություն են ցուցաբերել բողոքի ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիներին։
TBC Bank-ը և Bank of Georgia-ն ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE): Երկու բանկերն էլ հրապարակայնորեն դեմ են արտահայտվել «Վրացական երազանքի»՝ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու որոշմանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը