Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Աշոտյան

Երկրի բոլոր իրական խնդիրները թողած՝ Նիկոլին պատկանող ՀԺ-ն օրերս մի հերթական «պերեդովիցան» էր հրապարակել՝ փորձելով հիմնավորել և արդարացնել ՔՊ-ի ներսից վերջերս պայթած թարախապալարի ողջ գարշահոտությունը։ Էլի չէի անդրադառնա իր նյութերի հիգիենային չհետևող և վաղուց որակազրկված այդ կայքի հրապարակմանը, եթե սեփական խայտառակությունները, անբարոյականությունը և ապօրինությունները կոծկելու համար նիկոլական պրոպագանդան կրկին չկառչեր ՀՀԿ-ի՝ նրանց սիրված տեղերից։

Խոսքը, ինչպես հասկացաք, Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի բացահայտված օրինակներով ՔՊ-ի ներսում տիրող բարոյական և քաղաքական ճգնաժամի մասին է, որն արդարացնելու համար (դուք չեք հավատա) փաշինյանապատկան կայքը կրկին դիմել է «թալանչի» նախկինների «օգնությանը»։

Մինչ հոդվածի հիմնական կռուտիտներին անդրադառնալը ֆիքսենք երկու աներկբա ճշմարտություն.

1. Հիշատակված պատգամավորների նկատմամբ իրականացվող արշավը թե անբարոյական է իր դրսևորմամբ, թե ապօրինի՝ իր գործիքակազմով։

2. Նիկոլի հիստերիկ արձագանքը ոչ միայն նրա հոգեբանական առողջության խորացող ճգնաժամի, այլև տարիների ընթացքում իշխանության պահպանման հիմնական գործիքի՝ կոմպրոմատոկրատիայի, «բուքսովատի» հետևանք է։ Տարաբնույթ վախերի (պատերազմի վախ, կալանքի վախ, կոմպրոմատների վախ) վրա խարսխված ավտորիտար համակարգի համար թեկուզ անձնական շարժառիթներով հայտնված երկու ռենեգատների անպատիժ գոյությունը մահացու է։ Այն կնշանակի, որ Նիկոլի վրայից կարելի է թռնել և մարսել, ինչը Փաշինյանը թույլ տալ չի կարող:

Եվ այսպես, հանրապետականացավ կպած նիկոլակայքը բանականության ծաղրի ժանրում մի շարք «վերլուծություններ» է ներկայացնում, որոնք, ինչպես միշտ, իրականության հետ որևէ աղերս չունեն։

1. Զուգահեռները ՀՀԿ–ի հետ, անշուշտ, շոյում են ՔՊ–ի կոմպլեքսավորված «էգոն», սակայն մեզ համար դա պարզապես վիրավորանք է։ ՀՀԿ–ն Արցախյան ազատամարտի, ազգապահպանման, բանակաշինության և պետականաստեղծման կուսակցություն է: ՔՊ–ն՝ դրա տոտալ անտիպոդը։

2. Այո, ինչպես յուրաքանչյուր իշխող ուժ, մենք նույնպես զերծ չմնացինք պատեհապաշտ չարաշահողների տեսանելի և քայքայիչ ներկայությունից։ Ավելին, Սերժ Սարգսյանի ելույթների սիրահար ՀԺ–ին հիշեցնեմ ՀՀԿ վերջին համագումարում նախագահի խոսքից հետևյալ հատվածը. «Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: …Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում»:

3. Ի դեպ, այդ վերջինների մասին։ Նիկոլի թերթում հրապարակված ՀՀԿ-ականների «ցանկի» մի մասը, պլյուս ևս մի քանի հանրային հնչեղությամբ անուններ, որոնց ՀԺ–ն «մոռացել» է, անցած երկու ընտրություններում ՔՊ–ի համար մինչև վերջին քվեաթերթիկը քերած, իսկ բիզնեսում՝ նիկոլականների հետ փայ կիսող ջանասեր «պարտնյորներ» են։ Ցուցակի մյուս անուններն էլ ոչ միայն ապացուցեցին, որ պինդ ու հավատարիմ տղերք են, այլև նրանց նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներն օդ են։

4. Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Փաշինյանի ընտանեկան ՀԺ–ն Հանրապետականին ուղղված կոռուպցիոն կծոցիները ենթագիտակցաբար շարադրել է «հին սոստավի» տրամաբանությամբ, այդպիսով հստակ արձանագրելով, որ Հանրապետականի ներկայիս շարքերն իրականում չունեն նման խոցելիություն, և նրանց հանդեպ «կոռուպցիոն» գործերը բացառապես քաղաքական են և անհիմն (Սերժ Սարգսյանի «դիզելի գործը» վկա):

5. Երբ մեր դեմ փորձում են օգտագործել 2018-2020 թթվականներին կուսակցությունը լքած որոշ անձանց «ցուցմունքները», ապա տպավորություն է, որ աղվեսն իր պոչին վկա է բերում։ Դնում եմ մի կողմ հիշատակվածների քաղաքական և տնտեսական գործունեության իրական նախապատմությունները։ Սակայն գաղտնիք չէ, որ 2018-ից հետո նիկոլական ջանքերն ուղղված էին որոշ հանրապետականներին վերբովկա անելու, կուսակցության ներսում պերեվորոտ կազմակերպելու, կուսակցությունը ներսից քանդելու օպերացիային։ Ի դեպ, չեմ բացառում, որ նման ջանքերը կարող են շարունակվել ցայսօր։

6. Մեր իշխանության օրոք ՀՀԿ–ն լքած ամենահնչեղ դեպքը կապված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ում ազդեցությունն ու քաղաքական կշիռը, համաձայնեք, չի կարող համեմատվել ՔՊ–ն լքածների հետ։ Եվ անգամ այդ դեպքում ՀՀԿ–ն չի գնացել կոմպրոմատների պայքարի, չի մտել անբարոյական կամ հակաօրինական դաշտ՝ հարցը սահմանափակելով «վտակների և մայր գետերի» քաղաքական–գեղարվեստական դիսկուրսում։

7. Այսքանով հանդերձ, պարտավոր ենք շեշտադրել մեկ այլ հանգամանք ևս։ 1990 թվականից առ այսօր գաղափարական հանրապետականներն ինչ–որ մի բան բերել են իրենց հետ ՀՀԿ՝ միտք, նվիրում, համոզմունք, գիտելիք, փորձ։ Օպորտունիստ շուստրիները ժամանակին տարել են կուսակցությունից՝ համբավ, ազդեցություն, պաշտոն։ Բայց կուսակցությունում երբեք չի եղել մեկ անձի դիկտատ, չեն ստեղծվել մինի–Աշոտներ, մինի–Վազգեններ, մինի–Անդրանիկներ կամ մինի–Սերժեր։

Այնինչ Նիկոլը կերտել է ՔՊ–ն по образу и подобию своему, և ՔՊ–ի կուսակցական ինկուբատորում այնքան են բուծվել անդեմ մինի–Նիկոլներ, որ ժամանակն է սահմանել «Նիկոլից ավելի Նիկոլ» նոմինացիան։ Ու այս ամբողջ տձև մարդախյուսը նույնիսկ իշխանություն լինելու պարագայում շարունակում է աշխատել «ընդդիմադիր Նիկոլի» օպերացիոն համակարգով՝ լեգենդներ հորինել, զրպարտել և այդ արտաթորած զրպարտանքը «շոկոլադի տեղ» հրամցնել։

Ինչ խոսք, անգամ իշխանական պրոպագանդան իր կոնտենտով կարող է որակյալ լինել, եթե Հայաստանում բռնիշխող զույգը նույնքան ուշադիր լիներ սեփական թերթի նկատմամբ, որքան Տիկ–Տոկի ռոլիկների։ Եվ վերջում։ Զավեշտալի է ՀԱԿ–ով դեպուտատ դարձած, իսկ հետո ՀԱԿ–ին գցած Փաշինյանի պարագայում այս թեմայով նրա ցանկացած արդարացում։ Чья б корова мычала …

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

18.12.2024