««Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»:
Այս միտքը շատ հանդիսավոր կերպով՝ հատուկ ֆեյսբուքյան ստատուսով, ասել է ոչ թե ՀՀՇ֊ի Գեւորիկը, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ, երկրի գլխավոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար, այն հենց այնպես շրջանցելը հնարավոր բան չի։
Միայն այս գրառումը բավարար է, որ հասկանանք, թե ի դեմս մեր «առաջնորդի» ի՜նչ տիեզերական աստիճանի տգիտության եւ ստորության հետ գործ ունենք մենք։ Հասկանալի է, չէ՞, ինչ է ուզում ասել. իր փայլուն ղեկավարած կառավարությունը ավելի շատ բան է անում մեր ընտանիքների համար, քան մենք ինքներս, հետեւաբար, պիտի հավերժ երախտագիտության զգացում տածենք այսքան առատաձեռն «մեծարգոյի» հանդեպ։
Մի կողմ դնենք այն պարզագույն ճշմարտությունը, որ պետական բյուջեն ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության ընտանիքների/քաղաքացիների վաստակած գումարներից, այսինքն՝ ինչ էլ կառավարությունը ծախսում է մեր ընտանիքների կարիքների համար, այն ստացել է այդ գումարները հենց մեր այդ ընտանիքներից։
Մի պահ ընդունենք նաեւ, որ պետական բյուջեից ցանկացած ծախս՝ լինի դա պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների ֆինանսավորումը կամ նրանց «պադավատների» սպասարկումը, նույնպես արվում է մեր ընտանիքների կարիքների համար։
Միեւնույն է, մակրոտնտեսական տարրական գիտելիքներ ստացած ցանկացած մարդ գիտի հետեյալ ամենահիմնարար բանաձեւը՝
ՀՆԱ = Կառավարության /Պետական Բյուջեի/ Ծախս + Սպառում + Համախառն կուտակում/ներդրում + Արտահանման եւ Ներմուծման սալդո։
Քանի որ 2023 թվականի տվյալներով ՀՆԱ֊ն հավասար է 9.5 տրիլիոն դրամ, համախառն կուտակումը հավասար է 2 տրիլիոն դրամ, իսկ արտահանման եւ ներմուծման սալդոն հավասար է -0.06 տրիլիոն դրամ, ապա ստանում ենք, որ մեր բոլորի ընդհանուր ծախսը մեր եւ մեր ընտանիքների կարիքների համար կազմում է մոտավորապես 7 տրիլիոն դրամ, ինչը 2.8 անգամ գերազանցում է պետական բյուջեի 2.5 տրիլիոն ամբողջական ծախսը։
Այսինքն, անգամ եթե մի պահ ընդունենք Փաշինյանի աղավաղված եւ անբարոյական տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միեւնույն է իր ասածը մեծ, տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։
Այ սենք դուզը խոսացող, տնտեսությունից հասկացող եւ մեր լավը ցանկացող ղեկավար ունենք»,-գրել է նա։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»