Զիմբաբվեի գահընկեց նախագահ Մուգաբեն հացադուլ է հայտարարել
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հացադուլ է հայտարարել՝ գտնվելով տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Եթե նա մահանա անգամ բնական պատճառներից, բանակը պատասխանատու կլինի դրա համար միջազգային հանրության առաջ: Այսպիսով` նախագահը փորձում է ճնշում գործադրել բանակի վրա», - ասել է Մուգաբեի ընտանիքի անդամներից մեկը:
Զիմբաբվեի նախարարներից մեկը, իր հերթին մեկնաբանելով Մուգաբեի հացադուլը, նշել է, որ «ծերուկը շատ տարբեր հնարքներ է գործադրել անցյալ գիշերվանից ի վեր»:
Զիմբաբվեի իշխող կուսակցությունը կոչ է արել երկրի գործող նախագահին հրաժարական տալ մինչև նոյեմբերի 20-ի 12:00-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին հազարավոր մարդիկ դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցներ՝ տոնելու 37 տարի ղեկավարած Մուգաբեի տապալումն ու շնորհակալություն հայտնելու զինվորականներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է