Սաուդյան Արաբիայի թագավորը հաջորդ շաբաթ գահը կփոխանցի 32-ամյա թագաժառանգ արքայազնին
Աշխարհի ամենահզոր միապետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը պատրաստվում է հաջորդ շաբաթ հրաժարվել գահից ու իշխանությունը փոխանցել որդուն՝ 32-ամյա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին հղումով, թագավոր Սալմանը գահի փոխանցման հարցում խիստ վճռական է ու վերջնական որոշում է կայացրել:
«Դրանից հետո թագավոր Սալմանը կվերածվի ասպես կոչված «Անգլիայի թագուհու» ու նրա իշխանությունը զուտ ձևական բնույթ կկրի»,-նկատել է քաջատեղյակ աղբյուրը:
Նա մանրամասնել է, որ գահը ժառանգելուց հետո Մոհամեդ Բին Սալմանը կկենտրոնանա սաուդյան կայսրության գլխավոր թշնամու՝ Իրանի վրա. չի բացառվում ռազմական գործողության սկսումը:
Ենթադրվում է, որ նա կարող է համագործակվել Իսրայելի հետ՝ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը ճնշելու համար:
«Նա արդեն միլիարդավոր դոլարների ֆինանսավորում է խոստացել Իսրայելին, եթե երկրիը համաձայնի իր առաջակին: Մոհամեդ բին Սալմանն առանց Իսրայելի աջակցության չի կարող դուրս գալ «Հեզբոլլահ»-ի դեմ»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունները կտրուկ լարվել են նոյեմբերի 4-ից, երբ Էր Ռիադը մեղադրեց Թեհրանին Եմենի տարածքից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համա


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է