Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

ՌԴ-ն Թուրքիային կպաշտպանի ԱՄՆ-ից ու Եվրոպայից

Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ 2 տարի առաջ Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո սկսված լարվածությունը հաղթահարվել է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ դրանք վերադարձել են մինչճգնաժամյան մակարդակին։

Այդ համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հանդիպումը աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ի՞նչ ապագա ունեն ռուս-թուրքական հարաբերությունները եւ ի՞նչ զարգացումներ սպասել տարածաշրջանում։ Այս հարցերը շատերին են հետաքրքրում։

Ռուս-թուրքական հարաբերությունները լարվեցին Սիրիայի հակամարտության սկսվելուց հետո։ Թուրքիան Սիրիայի հարցով նախագահ Ասադին հեռացնելու պլաններ ուներ, իսկ ՌԴ-ն՝ որոշեց պահել Ասադին։ Ռուսական օդանավը խոցելուց հետո Թուրքիան ծանր դրության մեջ հայտնվեց ռուսական պատժամիջոցների հետեւանքների պատճառով, իսկ Սիրիայում էլ հայտնվեց խաղից դուրս վիճակում։ Սակայն Էրդողանը երկար չդիմացավ եւ ներողություն խնդրելով ու օդաչուի ընտանիքի համար մեծ դրամական փոխհատուցում վճարելու շնորհիվ, կարողացավ թուլացնել լարվածությունը, ավելին Սիրիայում կրկին խաղալու հնարավորություն ստացավ ՌԴ-ի համաձայնությամբ։

Այդ ընթացքում լարվում էին թե թուրք-ամերիկյան, թե թուրք-եվրոպական հարաբերությունները, ինչն էլ ՌԴ-ին առիթ տվեց Թուրքիային վերցնել իր ազդեցության տակ։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները չկարգավորվեցին նույնիսկ թուրքերի կողմից այդքան սպասված Թրամփի հաղթանակից հետո, ավելին, թուրք-ամերիկյան հարաբերությունները իրենց պատմության ամենալարված մակարդակին հասան։ ԱՄՆ-ում դատում են Էրդողանի մտերիմ խոշոր գործարարին եւ դատական գործը ձգվում է մինչեւ Էրդողան։ ԱՄՆ-ը հրաժարվում է Թուրքիային արտահանձնել հեղաշրջման փորձի թիվ մեկ մեղադրյալ Ֆեթուլլահ Գյուլենին, հետախուզում է հայտարարում Էրդողանի թիկնապահների նկատմամբ, իսկ երկուսին էլ կալանավորում։ Իսկ Սիրիայում էլ ԱՄՆ-ը շարունակում է զինել ու հովանավորել քրդական PYD-ին, ինչը բավականին կատաղեցնում է Թուրքիային, քանի որ PYD-ին համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» սիրիական թեւ։ Այս պարագայում Թուրքիան ԱՄՆ-ին որպես վտանգ է տեսնում։

Թուրք-եվրոպական հարաբերությունները եւս չի կարելի այլեւս դաշնակցային անվանել, դրանք էլ բավականի լարված են։ Միայն այն հանգամանքը, որ հեղաշրջման մեջ մեղադրվող զինվորականներին Եվրոպայում քաղաքական ապաստան են տրամադրում, Թուրքիայի համար խիստ տխրեցնող փաստ է։ Բացի այդ, դադարեցվել են ԵՄ-ի անդամակցության բանակցությունները։

Տարածաշրջանում անկանխատեսելի զարգացումների համատեքստում Թուրքիան զգում է անպաշտպանվածություն, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ կարեւորագույն երկրների հետ խիստ լարված հարաբերություններ են, ավելին, ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ կասկածվում են Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Այս անգամ եւս Արեւմուտքի վտանգի դեմ Թուրքիային օգնության է հասնում ՌԴ-ն։ Արդեն հայտարարվեցին, որ հակաօդային պաշպանության հեռահար C-400 համակարգերի վաճառքն իրականություն է եւ Թուրքիան նախնական վճարում է կատարել։ Սա գործարք է թուրքական ձեւով։ Թուրքիան գտնվելով ռազմական մի դաշինքի (ՆԱՏՕ) պաշտպանության համակարգի մեջ, այդ նույն դաշինքի թշնամուց գնում է պաշտպանական արդիական համակարգեր։ Իհարկե, այդ գործարքը կատաղեցրել է թե ԱՄՆ-ին, թե ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին։

Զարգացումների նման դասավարության ընթացքում ՌԴ-ի նախագահն ընդունում է Թուրքիայի իր գործընկերոջն ու հայտարարում, որ ռուս-թուրքական հարաբերությունները վերադարձել են մինչ ճգնաժամային վիճակին։ Ինչքան էլ որ Պուտինը հրապարակային հայտարարի, թե հարաբերությունները մինչճգնաժամյան մակարդակին են հասել, Թուրքիա-ՌԴ հարաբերություններում կա փոխադարձ անվստահություն, ինչն էլ այդ հարաբերությունները խարխուլ է դարձնում։

Թեւ ՌԴ-ին հաջողվեց Թուրքիային ստիպել Սիրիայում իր խաղը խաղալ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մոռանա Թուրքիայի «թիկունքից հարվածը»։ Սակայն այս պահին ՌԴ-ի շահերը ստիպում են համագործակցել Թուրքիայի հետ, սակայն որոշակի հեռավորություն պահելով։

Թուրքիային եւս ՌԴ-ի հետ համագործակցությունն ու հարաբերությունների կարգավորումը կարեւոր է։ Արեւմուտքի հետ լարված հարաբերությունները, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններից Թուրքիային խաղից դուրս թողելը, Էրդողանին ստիպում է ՌԴ-ի հետ կարգավորել հարաբերությունները։

Թուրքիայում հասկանում են, որ միեւնույնն է՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ պաշտպանական համակարգը 100 տոկոսով չի լինի ինտեգրել այլ տիպի համակարգերի հետ, սակայն ստիպված են C-400-ների գնմանը գնալ՝ փորձելով այն ԱՄՆ-ի դեմ որպես շանտաժ օգտագործելով։ Ի վերջո, Թուրքիայում հստակ պատկերացում ունեն..

Թուրքիայում հասկանում են, որ միեւնույնն է՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ պաշտպանական համակարգը 100 տոկոսով չի լինի ինտեգրել այլ տիպի համակարգերի հետ, սակայն ստիպված են C-400-ների գնմանը գնալ՝ փորձելով այն ԱՄՆ-ի դեմ որպես շանտաժ օգտագործելով։ Ի վերջո, Թուրքիայում հստակ պատկերացում ունեն, թե ՌԴ-ն ինչու է իրենց համաձայնվել վաճառել C-400-ները, ավելին Թուրքիայում գիտեն, որ ռուսները չեն մոռացել «տաք ջրեր իջնելու» (Միջերկրական ծով դուրս գալու) նպատակների մասին, սակայն այս պահին ռուսները կպաշտպանեն իրենց, չէ՞ որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին կրկին այցելելու է Ռուսաստան, որտեղ Սոչիում հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հատկանշական է, որ սա Թուրքիայի նախագահի արդեն երկրորդ այցն է ՌԴ վերջին 10 օրվա ընթացքում: Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները Սոչիում ավել քան 4 ժամ տեւած բանակցություններ էին վարել:

 NEWS.am