Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարը՝ Թուրքիայում «3+3»-ի նիստից առաջ
«Բացի Վրաստանից, որը նիստին չի մասնակցելու, մյուս երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու ջանքերը կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին», - ասել է Արաղչին:
Նախօրեին հաղորդվել էր, որ այսօր Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) կայանալիք նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն: Դրանում շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային երկրները լուծեն իրենց հարցերը երկխոսության միջոցով, ընդգծեն տարածաշրջանում քաղաքական վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության, սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և մարդու իրավունքների հարգման հիման վրա:
Հայտարարությունը նախատեսում է կողմերին պարտավորեցնել մեծացնել համագործակցությունը տարբեր տնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային «միջանցքների» և կապի հարցերում, որպեսզի երաշխավորվի, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կառուցողական դեր է խաղում վստահության ձևավորման, բարգավաճման և կայունության հաստատման գործում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը