Զիմբաբվեի նախկին վարչապետը հայրենիք է վերադարձել
Զիմբաբվեի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Մորգան Ցվանգիրայը վերադարձել է հայրենիք քաղաքական ճգնաժամի ֆոնին, հայտնում է Sky News-ը։
Նա 2008 թվականին մասնակցել էր նախագահական ընտրություններին եւ հաղթանակ էր տարել առաջին փուլում, սակայն կոմպրոմիսի արդյունքում նա կիսել էր իշխանությունը նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ եւ համաձայնել զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Հեռուստաալիքի տեղեկություններով, որը նախկին վարչապետի հետ նույն չվերթով թռել էր Հարարե, Ռուսաստանից մեկնած օդանավում են գտնվել նաեւ կառավարության 2 նախարար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինվորականները գրավել էին հեռուստատեսության պետական շենքն ու հայտարարել, որ Ռոբերտե Մուգաբեն եւ նրա ընտանիքը կալանքի տակ են վերցվել։ Ընդ որում, նրանք պնդում են, որ հեղաշրջում տեղի չի ունեցել եւ հայտարարում են, որ Մուգաբեին եւ նրա հարազատներին ոչինչ չի սպառնում։ Մայրաքաղաք Հարարեում ծանր ռազմական տեխնիկա էր հայտնվել։ եւ պայթյուններ էին հնչել։ Նախագահի կինը՝ Գրեյս Մուգաբեն, հեռացել է երկրից, իսկ պաշտոնանկ արված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան վերադարձել է մայրաքաղաք կառավարության ղեկավարությունը ստանձնելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է