Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան

Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Աշխարհ

Հեղաշրջում Զիմբաբվեում․ Կոկորդիլոս, 93-ամյա նախագահ եւ ճակատագրական կին (լուսանկարներ )

Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի ճակատագիրը հայտնվել է նախկին դաշնակիցների եւ ընդդիմության պաշտոնական դեմքերի ձեռքում, որոնք քննարկում են նրա ապագան։ Թեպետ Արեւմուտքում Մուգաբեին պարիա՝ իրավազուրկ անձ են համարում, շատ ամերիկացիներ նրան ընկալում են որպես ազատության մարտիկ, որն օգնել է ազատագրել իր երկիրը գաղութարարներից եւ սպիտակ փոքրամասնության իշխանությունից։ Այդուհանդերձ Զիմբաբվեում վերջին 2 օրերի իրադարձությունները վկայում են այն մասին, որ Մուգաբեի 37-ամյա կառավարման դարաշրջանն ավարտին է մոտենում, գրում է New-York Times-ը։

 

Ո՞վ է Կոկորդիլոսը, եւ ի՞նչ է տեղի ունեցել Զիմբաբվեում

Վերջին իրադարձությունների զարգացման կատալիզատորը փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի պաշտոնանկությունն էր, ինչը շատերը համարեցին երկրի առաջին տիկին Գրեյսի համար նախագահի պաշտոնին ճանապարհ հարթելու միջոց։

Նախագահը Մնանգագվային մեղադրեց իշխանությունը զավթելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ, այդ թվում՝ կախարդության ճանապարհով։ Փոխնախագահը հեռացավ ՀԱՀ եւ այնտեղից հայտարարեց, որ իր կյանքին վտանգ է սպառնում, փոխանցում է Meduza-ն։

 

Մնանգագվան, Մուգաբեի նման, 1970-ականներից Մեծ Բրիտանից Զիմբաբվեի անկախանալու համար մղված պատերազմի վետերան է։ Նախքան փոխնախագահի պաշտոնին նշանակվելը նա ղեկավարում էր մի քանի նախարարություն եւ ստացել է Կոկորդիլոս մականունը իր քաղաքական դաժանության համար։ Մնանգագվան վայելում է բանակի աջակցությունը եւ համարվում էր Մուգաբեի հնարավոր փոխարինորդը։

 

Գրեյսին առաջ մղելու փորձը դուր չի եկել զինվորականներին։ Նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան զինվորականները գրավել էին հեռուստատեսության պետական շենքն ու հայտարարել, որ Ռոբերտ Մուգաբեն եւ նրա ընտանիքը կալանքի տակ են վերցվել։ Ընդ որում, նրանք պնդում են, որ հեղաշրջում տեղի չի ունեցել եւ հայտարարում են, որ Մուգաբեին եւ նրա հարազատներին ոչինչ չի սպառնում։ Բանակի գլխավոր հրամանատար գեներալ Կոնստանտինո Չիվենգան այդ գործողությունները բացատրել է նախկին փոխնախագահին պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Նոյեմբերի 15-ի գիշերը Հարարեում ծանր ռազմական տեխնիկա էր հայտնվել։ Մայրաքաղաքի կենտրոնում առնվազն 3 պայթյուն էր հնչել, հայտնում է AP News-ը։ Քաղաքի հյուսիսային շրջաններից, որտեղ ապրում են նախագահն ու որոշ պաշտոնյաներ, կրակոցի ձայներ են լսվել։

 

NYT-ը գրում է, որ Հարարեում մոտ կես դյուժին տանկեր են տեղակայվել ռազմավարական առումով կարեւոր կառավարական շենքերի եւ խաչմերուկների մոտ։ Սակայն խանութներն ու բանկերը բաց են, եւ մարդկանց մեծամասնությունը զբաղված է առօրեական հոգսերով, հնարավոր է, այն պատճառով, որ հեղաշրջումն անցել է առանց բռնության կամ դիմադրության։ Զինվորները փակել են դեպի օդանավակայան տանող գլխավոր ճանապարհը։

Մուգաբեին տնային կալանքի տակ են պահում՝ պնդելով, թե նրա հետ ամեն բան կարգին է։

Ի՞նչ է արել Մուգաբեն Զիմբաբվեի համար

Ռոբերտե Մուգաբեն նախագահի աթոռը պաշտոնապես զբաղեցրել է 1987-ի դեկտեմբերի 31-ին, սակայն փասատացի իշխանության ղեկը նրա ձեռքում է 1980 թվականից, երբ բրիտանական Ռոդեզիա գաղթութն անկախություն ստացավ եւ փոխեց անվանումը՝ դառնալով Զիմբաբվե։

Մուգաբեի տնտեսական քաղաքականության հիմքը անգլիացի գաղութարարների ժառանգ սպիտակամորթ գյուղացիներին վտարելն էր եւ հողերը սեւամորթ աղքատներին փոխանցելը, գրում է BBC-ն։

 

Երբ Մուգաբեն եկավ իշխանության, Զիմբաբվեի տնտեսությունն աֆրիկյան պետությունների թվում ամենաուժեղն էր։ Հիմա երկիրը աշխարհում ամենաաղքատ 30 պետությունների շարքում է։ 2000-ական թթ․ Զիմբաբվեում ծանր տնտեսական ճգնաժամ սկսվեց, դրա գագաթնակետը 2008 թվականն էր, երբ երկրի ՀՆԱ-ն նվազեց մոտ 18 տոկոսով, իսկ գնաճը կազմեց 231 մլն տոկոս։ Հիմա տնտեսագետները մտավախություններ ունեն, որ սպասվում է նոր ճգնաժամ։ 2017-ի սեպտեմբերի տվյալներով՝ երկրում գնաճը կազմել է տարեկան մոտ 243 տոկոս։

 

Ճակատագրական առաջին տիկին Գրեյս Մուգաբե

Մի անգամ Գրեյս Մուգաբեն հայտարարել էր, թե իր ամուսինը ժողովրդի շրջանում այնպիսի աջակցություն է վայելում, որ նրան կընտրեն անգամ մահվանից հետո։ «Մի անգամ, երբ Աստված որոշի, որ Մուգաբեն պիտի մահանա, մենք նրա դին՝ որպես թեկնածու, կառաջադրենք ընտրություններում։ Կտեսնեք, որ մարդիկ կքվեարկեն Մուգաբեի դիակի օգտին»։

Գրեյսն ամուսնուց երիտասարդ է 40 տարով։ Վերջին տարիներին նա բացահայտ հայտարարում է նախագահի պաշտոնի հարցում իր քաղաքական ամբիցիաների եւ հավակնությունների մասին։

 

Ապագա ամուսինների միջեւ հարաբերությունները սկսվել էին 1987 թվականին, երբ նախագահը դեռ ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ Սալլի Հեյֆրոնի հետ, իսկ Գրեյսը՝ օդաչու եւ դիվանագետ Սթենլի Հորերազի, որից ունի մեկ որդի՝ Ռասելը։

Հարսանիքից հետո Գրեյս Մուգաբեն դարձավ առաջին տիկին եւ ստացավ 2 մականուն՝ «Գուչի Գրեյս» եւ «Առաջին գնորդ»։ Նրան շատ էր դուր գալիս փողերը վատնել հագուստի, զարդերի եւ շքեղության այլ պարագաների վրա, ինչը զայրացնում էր ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչներին, որոնք ասում էին, որ առաջին տիկինը հարկատուների գումարները ծախսում է իր հաճույքի համար, գրում է Gazeta-ն։ Օրինակ՝ 2003 թվականին նա Փարիզում 120 հազար դոլար էր ծախսել փոքրիկ գնումների համար։

 

Զիմբաբվեի բնակիչների վրդովմունքի առարկան այս տարի Գրեյս Մուգաբեի գնած Rolls-Royce-ն էր, որոն արժեր 400 հազար դոլար։ Մեքենայի համար առաջին տիկինը կանխիկ էր վճարել։

2017-ի հոկտեմբերին Գրեյս Մուգաբեն հայց էր ներկայացրել ոսկերիչ ներկայացրել Ջոզեֆ Ահմեդի դեմ, որը չէր կատարել իր պատվերը։ 100 կարատ քաշով ադամանդյա մատանին, որն արժեր 1,35 մլն դոլար, Գրեյսը պատվիրել էր 2015 թվականին։ Նա այդպես էր պլանավորում 2016-ին նշել Զիմբաբվեի նախագահի հետ իր ամուսնության 20-ամյա տարեդարձը։ Սակայն Ջոզեֆ Ահմադը պատվերն ուշացրել էր՝ Գրեյս Մուգաբեին առաջարկելով 30 հազար դոլար արժողությամբ ադամանդով այլ մատանի։ Նախագահի կինն այդ առաջարկից հրաժարվել էր։

 

Գրեյս Մոգաբեն արդեն շատ տարիներ գումարներ է ներդնում անշարժ գույքի ոլորտում։ Զիմբաբվեի Independent թերթի տվյալներով՝ միայն 2016-ի նոյոեմբերին նա 4,2 մլն դոլար է վճարել 55 հա հողամասի համար, որտեղից տեսարան է բացվում Մուգաբեի առանձնատան վրա։ «Երկնագույն տանիք» հողամասը Բորուդեյլ էլիտար թաղամասում է։ Ննա նաաեւ 3․5 մլն դոլար էր վճարել Սանդհերսթի շրջանում անշարժ գույքի համար։ Թերթը նշում էր, որ իր հայրենի ՀԱՀ-ում նա վարձակալում է բնակարան, որի համար վճարում է ամսական 15 հազար դոլար։ Բացի այդ, Գրեյսը Դուբայում եւ ԱՄԷ-ում վարձակալության համար տարեկան 500 հազար դոլար է վճարում։

 

Խառնակչության եւ անգամ բռնության դրսեւորման նկատմամբ հակումը Զզիմբաբվեի նախագահի կնոջ եւս մի հակասական գիծն է։ 2017-ի ամռանը նա, օրինակ, Յոհանեսբուրգի հյուրանոցներից մեկում ծեծել էր 20-ամյա մոդել Գաբրիելա Էնգելսին, ով մտել էր սենյակ նրա տղաներին այցելելու։ 2009 թվականին Հոնկոնգում Գրեյսը իր թիկնապահի հետ ծեծել էր բրիտանական The Sunday Times պարբերականի լուսանկարիչ Ռիչարդ Ջոնսին, ովվ աֆրիկացի հյուրի զայրույթն էր առաջ բերել նրանով, որ փորձել էր լուսանկարել նրան 5-աստղանի հյուրանոցից դուրս գալիս։

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ հեղաշրջումից հետո Գրեյսը փախել է երկրից, սակայն այլ տեղեկությունների համաձայան՝ նա նույնպես տնային կալանքի տակ է։

NEWS.am