Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Բաքու-Թբիլիսի-Կարսի հաջողությունը հարցականի տակ է

Վերջերս գործարկվեց Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ամենակարճ երկաթուղային կապը. այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե նախագիծը կկարողանա միավորել Արեւելքը ու Արեւմուտքը, լինել մրցունակ եւ դառնալ տնտեսապես հաջողակ, հաղորդում է OC-media-ն:

Առեւտրային Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհը, որը հայտնի է նաեւ «Երկաթե մետաքսի ճանապարհ» անունով, վերջապես շահագործման հանձնվեց: Հոկտեմբերի 30-ի բացման արարողությանը Բաքվում ներկա էին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները:

Երկար տարիների ընթացքում մեկնարկը հետաձգվում էր մի քանի անգամ, ինչը շատերին ստիպեց հարցականի տակ դնել դրա շահութաբերությունը, ազդեցությունը տարածաշրջանի վրա եւ երկարաժամկետությունը:

Ինչու էին հետաձգում

Առաջին անգամ նախագծի մասին խոսակցությունները սկսվեցին 2005 թվականին: Նրանք հաստատվեցին ընդամենը երկու տարի անց, բայց առանց մանրամասն պլանի: Գործընթացն այնքան երկարեց, որ շատերը սկսեցին կասկածի տակ դնել դրա իրականացման լրջությունը:

Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան նախապես չէին գնահատել երկաթուղու կոմերցիոն կողմը, նրա ազդեցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների վրա, կամ Վրաստան եկած եկամուտը որպես տարանցիկ երկիր:

Այնուամենայնիվ, բազմաթիվ զեկույցների ընթացքում իշխանությունները ընդգծում էին ճանապարհի կարեւորությունը Չինական եւ ԵՄ հարաբերությունների համար եւ «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծի կցումը, որի նպատակն է Չինաստանը միացնել Եվրոպային միջմայրցամաքային բեռնափոխադրման երկաթուղով:

Բացման օրվանից սկսած, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը դեռեւս չեն ներկայացրել տեղափոխված ապրանքների կամ ծավալների առումով տվյալներ: Նույնիսկ տնտեսական զարգացման առումով Ադրբեջանը չունի հստակ նախագիծ երկաթգծի կամ այն եկամուտների վերաբերյալ որը այն բերելու է: Չի որոշվել նաեւ սակագների քաղաքականությունը Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ:

Տնտեսական եւ քաղաքական ակնկալիքները

Իրականությունը շատ առումներով տարբերվում է 2007 թվականին նախնական ներկայացված նախագծից: Այդ ժամանակից ի վեր նավթի գինը եւ մանաթի արժույթը մի քանի անգամ նվազել են: Բացի այդ, 2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից հետո միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությունը կասկածանքով վերաբերվեց այս նախագծին, եւ Թուրքիան նպատակաուղղված էր փոքր, տեղական ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը:

2007 թվականից ի վեր փոխվել են նաեւ այլ տնտեսական իրողություններ: Կենտրոնական Ասիայից Ադրբեջան տեղափոխված բեռների ծավալը նվազել է, եւ արդեն մեկնարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհի այլընտրանքային` Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Եվրոպա երթուղին: Բացի այդ, ոչ մի միջազգային ներդրումային կազմակերպություն հետաքրքրություն չի ցուցաբերել նախագծի նկատմամբ:

Տարածաշրջանի երկրների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում Իրանին, որտեղ Ադրբեջանը համարվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի մի մասը, որի նպատակն է ընդլայնել Եվրասիայում փոխհարաբերությունների հնարավորությունները:

BBC- ն հայտնում է, որ, ի տարբերություն Բաքու-Թբիլիսի-Կարսի, Չինաստանը 1,6 միլիարդ դոլար է ներդրել Մեշխեդը (Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում) Թեհրանի հետ կապող նոր էլեկտրական երկաթուղու վրա:

Իրանում Չինաստանի շահերը հաշվի առնելու համար, Ադրբեջանը առաջարկեց աջակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությանը իր սեփական տրանսպորտով եւ տարանցիկ հնարավորություններով: Այս ռազմավարության երկու կարեւոր կողմեր են. տնտեսական գոտի « Մետաքսի ճանապարհը», որը ստեղծում է Չինաստանի, հետխորհրդային երկրների եւ ԵՄ-ի համար միասնական տնտեսական գոտի: Երկրորդը՝ «Ծովային մետաքսի ճանապարհը» ջրի վրա համագործակցելու համար: Նրա հիմնական նպատակներից մեկը Եվրասիական մայրցամաքի մի ծայրից մյուսը ապրանքների ազատ եւ խնայողաբար տեղափոխման հասնելն է: Այս նախաձեռնություններից ոչ մեկը չի կարող իրականացվել առանց Իրանի:

Նախագծի մեկնարկից հետո հնարավոր է ապրանքներ ուղարկվեն Լոնդոնից Պեկին: Ղազախստանի Ակտաուի եւ Թուրքմենբաշի նավահանգիստների միջոցով եւ Թուրքմենստանով հնարավոր է ապրանքները հասցնել Չինաստան, Հնդկաստան, Պակիստան եւ Աֆղանստան: Ըստ Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախնական հաշվարկների, Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով երեք երկրների միջեւ առեւտրի ծավալը կկազմի 10 մլրդ դոլար:

Ըստ «Ադրբեջանի երկաթուղիների» տվյալների առաջին տարիներին նրանց եկամուտը կկազմի առնվազն տարեկան 50 մլն $: 2011 թվականին նրանց շրջանառությունը կազմել է 193 մլն մանաթ (113 մլն ԱՄՆ դոլար):

Ինչպիսին է հարաբերությունը Ռուսաստանի հետ

Երկաթգծի հիմնական խոչընդոտներից մեկը ռուսական գործոնն էր: Ծրագիրը շրջանցում է Ռուսաստանը եւ Հայաստանը (Հարավային Կովկասում նրա հիմնական դաշնակիցը) եւ թողնում է երկու երկրները առանց տնտեսական եւ ռազմավարական օգուտների:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանը փորձում է բացել իր երկաթուղին, որը նրան Աբխազիայի տարածքով կապում է Հայաստանի հետ: Հաշվի առնելով, որ Աբխազիան Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք է, Վրաստանը թերահավատորեն է վերաբերվում այդ խնդրին, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան աջակցում են: Սակայն Ռուսաստանը շարունակում է ուշադրությունը կենտրոնացնել նախագծի տնտեսական կողմի վրա:

Ղարաբաղյան գործոնը

Երկաթուղու բացումը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի համար: Բացի այդ նա կդառնա Ադրբեջանը արեւմուտքին կապող ծրագրերից մեկը, ինչպես նաեւ արեւելք- արեւմուտք միջանցքում կավելացնի իր քաղաքական կշիռը: Հարավային Կովկասում դա ավելի է ամրապնդելու երկրի ներուժը միջազգային նախագծերի ներգրավման եւ իրականացման համար: Վրաստանի դերը, ինչպես տարանցիկ կետ, նույնպես ուժեղանում է արեւմուտքի իշխանությունից եւ քաղաքական աջակցությունից: Ադրբեջանը, լինելով հարեւան երկրի խոշորագույն ներդրող, թույլ է տալիս Վրաստանին շահույթ ստանալ հարուստ եւ հուսալի գործընկերոջ հնարավորություններից:

Բաքու-Թբիլիսի-Կարսը նպաստում է նաեւ Ադրբեջանի ջանքերին Հայաստանը թողնելու տնտեսական եւ քաղաքական շրջափակման մեջ եւ ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշումների առաջխաղացման փորձով: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փակ սահմանը եւ նրանց միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերի բացակայությունը Ադրբեջանի համար առանցքային գործոն է հանդիսանում:

Սակայն հենց Հայաստանի բացառումը նախագծից, դրդեց ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը երկաթգծի դեմ դուրս գալ եւ հրաժարվել ֆինանսավորումից: Ինչի պատճառով Ադրբեջանը ստիպված էր վճարել հաշիվները` այն Վրաստանին կտրամադրի տարեկան 220 միլիոն դոլար, 25 տարով, ընդհամենը 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Հայաստանին շրջանցելու համար Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը Վրաստանին տրամադրել է մոտ 775 մլն դոլար ցածր տոկոսադրույքներ Կարսի եւ Ախալքալաքի (Սամցխե-Ջավախքում) միջեւ 26 կիլոմետրանոց ենթակառուցվածքի կառուցման համար, ինչպես նաեւ 153 կմ Ախալքալաք-Մարաբդա հատվածի արդիականացման համար (Քվեմո Քարթլիում):

Ընթացիկ դժվարությունները

Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի տվյալներով՝ տասը տարի կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է ավելի քան 640 մլն դոլար: Այս գումարի մեջ մտնում են այն միջոցները, որոնք ծախսվել են Վրաստանում իրականացվող շինարարական աշխատանքների մեծ մասի վրա: Ներկայումս ամենամեծ խնդիրը միջազգային ներդրողների ներգրավում է:

Վրաց-թուրքական սահմանում ծագում է եւս մեկ դժվարություն: Քանի որ նախկին ԽՍՀՄ-ի եւ Եվրոպայի երկրներում օգտագործում են տարբեր երկաթուղային գծեր, սահմանին ստիպված եղան կառուցել հատուկ կայան գնացքների անիվները փոխելու համար: Բեռնափոխադրումը Կասպից ծովով (400 կիլոմետր) երկար ժամանակ է պահանջում, իսկ անիվների փոփոխության դեպքում ապրանքը ավելի շատ է ուշանում:

Սակագների վերաբերյալ կոնսենսուսի բացակայության խնդիրը նույնպես լուծված չի:

 NEWS.am