ԱՄՆ–ում լրագրողը բռնաբարել է պոռնոգրաֆիկ ֆիլմերում նկարահանվելու համար դիմած կանանց
ԱՄՆ Սիեթլ քաղաքում լրագրող եւ լուսանկարիչ Մայքլ–Ջոն Մեթյուին մեղադրել են մի քանի կնոջ բռնաբարության մեջ, որոնց նա խոստացել էր աշխատանքի տեղավորել պոռնոարտադրության ոլորտում։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։
41-ամյա Մեթյուն, որը հայտնի է որպես «Մեթ» Հիքի (Michael-Jon Matthew 'Matt' Hickey), կալանավորվել էր 2016-ի նոյեմբերին։ Հետաքննության տեղեկություններով՝ նա խաբեությամբ սեռական կապ է ունեցել 6 կանանց հետ։ Մեղադրող կողմը ենթադրում է, որ զոհերի թիվը կարող է մի քանի տասնյակի հասնել։
Տուժած կանանց տեղեկություններով՝ Հիրքին ներկայացել է որպես պոռնոֆիլմեր արտադրող ընկերության ներկայացուցիչ եւ ստիպում էր թափուր հաստիքի համար դիմած կանանց մերկ լուսանկարվել, իսկ հետո խաբում էր եւ իր տուն տանում։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը կապ էր հաստատում զոհերի հետ Facebook–ով, որտեղ նա ներկայանում էր Ջեա Սթվոլի անունով։ Նրա թիրախում -էին 17-25 տարեկան աղջիկները, որոնց նա խոստանում էր օրական 1.2-3.5 հազար դոլար եկամուտ։
Իրականում լրագրողը պոռնոարտադրության հետ որեւէ կապ չուներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է