Որ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Սիրիայից հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ ժնևյան բանակցային գործընթացը հաջողությամբ չի պսակվել: Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում:
«Մենք չենք պատրաստվում հենց հիմա հեռանալ: Մենք դա չենք անի, քանի դեռ ժնևյան գործընթացը տեղից չի շարժվել: Բայց դա չի նշանակում, որ բոլորն այնտեղ են մնալու և միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ որոշ զորքեր հեռանալու են: Ես ուղղակի հայտնում եմ հեռանալու վերաբերյալ մեր նախապայմանները»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Մեթիսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կփորձի անհրաժեշտ պայմաններ ստեղծել սիրիական հակամարտության դիվանագիտական լուծման համար:
Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ից առայսօր: Մինչդեռ ժնևյան բանակցություններն արդեն 8 փուլ են ունեցել, սակայն դեռևս անարդյունք են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է