Հայ երիտասարդները Գլենդելում կողոպուտ էին արել Ռեյգանի դիմակներով
Քալիֆորնիայի Գլենդել նահանգում հայ երիտասարդները առանձնատունը կողոպտել էին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով։ Գլենդելի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել առանձնատան գողության դեպքից, երբ երեք երիտասարդների են ձերբակալել անցած շաբաթ։
Ոստիկանները անհայտ անձից ահազանգ են ստացել, որ երեք անձինք Գլենդելում գտնվող մի առանձնատուն են մտնում հետնամուտքից։ Երեքն էլ դեպքի վայրից հեռացել են մեքենայով, սակայն իրավապահներին հաջողվել է կանգնեցնել նրանց եւ մեքենան խուզարկելով, հայտնաբերել գողացված իրերը, նախկին նախագահի դիմակներն ու ատրճանակի խամաճիկ։
Ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն անչափահաս է։ Մյուս երկուսը՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են։
Ըստ ոստիկանության սերժանտ Դենիել Սաթլսի, ձերբակալվածները ոգեշնչվել էին 90-ականների ամերիկյան մարտաֆիլմերից։
Գագիկ Սարգսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը տեղափոխվել են չափահասների բանտ, իսկ դեռահասին, որի ինքնությունը չի հաղորդվում, տեղափոխել են մանկական բանտ։ Երեքն էլ Գլենդելի բնակիչներ են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է