Բաքուն Հայաստանին մեղադրել է սահմանները «չճանաչելու» մեջ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, որում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Բաքվի արձագանքի առնչությամբ տարակուսանք է արտահայտվել։
«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի 2024 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը, որն արդարացնում է այս երկրի սպառազինության ջանքերը», - նշել է Հաջիզադեն։
Նա Հայաստանին մեղադրում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները 30 տարի շարունակ կոպտորեն խախտելու մեջ: Ըստ Հաջիզադեի՝ ՀՀ-ն խախտել է Ալմա-Աթայի հռչակագիրը, «ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, շարունակել է հարևանների նկատմամբ իր տարածքային պահանջները և դադարեցրել իր ագրեսիվ գործողությունները հենց Ադրբեջանի ձեռնարկած քայլերի արդյունքում»։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշում է, որ ավելի լավ կլիներ, եթե հայկական կողմը, վկայակոչելով 1991 թվականի սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը, բացատրեր, թե ինչու չի հարգում այդ պայմանագրերը ավելի քան 30 տարի, հրաժարվում է ճանաչել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները։
Հաջիզադեն աբսուրդ է համարում, որ Հայաստանը, որը ոչ մի սահման չի ճանաչում, առանց սահմանազատման ներկայացնում է 30 տարի անց ադրբեջանական զինուժի գրաված դիրքերը որպես հայկական գյուղերի տարածք և Ադրբեջանին մեղադրում է բռնազավթման մեջ։
Միաժամանակ նա մեղադրանքներ է հնչեցրել նաև Ֆրանսիայի հասցեին՝ Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման համար, նշելով, որ Փարիզի այս քաղաքականությունը նպաստում է Հայաստանի կողմից հերթական հնարավոր ագրեսիային, խորհուրդ տալով զերծ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ։
Հաջիզադեն նշում է, որ Հայաստանը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և փորձում է միայն պահպանել այս իրավիճակը որպես հետադարձ տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար։
«Ադրբեջանի դեմ նման սադրանքների և քաղաքական շահարկումներով լի հայտարարությունների փոխարեն հայկական կողմը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող Հայաստանի քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի։
Ըստ Հաջիզադեի՝ ՀՀ-ն բարոյական խաղաղ գործընթացում ադրբեջանական կողմի անկեղծությանը կասկածելու ոչ մի հիմք չունի։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ