Ֆիլիպինների ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահին շնորհակալություն է հայտնել
Ֆիլիպինները շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հարավ-Չինական ծովի վիճելի տարածքների կարգավորմանն օգնելու պատրաստակամության համար: Այս մասին հայտնել է Ֆիլիպինների ԱԳ նախարար Ալան Պիտեր Կայետանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նրան շնորհակալ ենք այս բարի եւ արժեքավոր առաջարկի համար, քանի որ նա լավ միջնորդ է եւ գործարքների արվեստի իսկական վարպետ»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ «վիճելի տարածքների նկատմամբ հավակնություն ունեցող երկրներից ոչ մեկը հակամարտության կարգավորման ընթացքում չի կարող «անհապաղ պատասխան տալ», քանի որ վեճին ներգրավված են միանգամից մի քանի երկրներ:
Դոնալդ Թրամփը Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի հետ հանդիպման ժամանակ Հարավ-Չինական ծովի իրավիճակի կարգավորմանը նպաստելու պատարաստակամություն է հայտնել: «Եթե ես կարող եմ, որպես միջնորդ կամ արբիտր, օգնել, ապա, խնդրում եմ, ինձ տեղեկացրեք,- ասել է նա: - Ես շատ լավ միջնորդ եմ կամ արբիտր»: Ըստ որում՝ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Հարավ-Չինական ծովի հարցում Չինաստանի դիրքորոշումը խնդիր է ստեղծում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է