Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ 5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար Տեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարար Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիա

Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՀայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը
Հարեվաններ

Ո՞վ եւ ինչու էր ցանկանում թունավորել վրաց կաթողիկոսին

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է բարձրաստիճան հոգեւորականի թունավորման փորձի վերաբերյալ քրեական գործի բացահայտման մասին։ 

Եվ չնայած հաղորդագրության մեջ չի նշվում հոգեւորականի անունը, սակայն դատախազության հայտարարության մեջ որպես մահափորձի օբյեկտ անուղղակի կերպով ակնարկ է արվում Վրաստանի բարձրագույն հոգեւորականի՝ կաթողիկոսի վրա։

Ինչպես պարզվել է դատախազության բացահայտած տվյալներից, հոգեւորական, սարկավագ Գեորգի Մամելաձեն նախապատրաստել է բարձրաստիճան հոգեւորականի թունավորումը, եւ այդ նպատակով իր «ծանոթներից» մեկին պատվիրել է թույնի՝ ցիանիդի ձեռք բերումը։

Նա, ինչպես նշվում է, մերժել է սարկավագին, բայց Մամելաձեին հաջողվել է թույնը մեկ ուրիշի միջոցով ճարել, ով դեռ բացահայտված չէ։ Ավելին, նա թույնը դրել է ուղեբեռի մեջ, որով պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ բուժվում էր Կաթողիկոս Իլյա 2-րդը։

Հենց այդ ակնարկներն էլ հիմք են հանդիսացել, որ հասարակությունը հասկանա, որ մահափորձը հենց կաթողիկոսի դեմ էր ուղղված։

Դատախազությունը նաեւ հայտնել է, որ հենց այն ծանոթն էլ, ով մերժել էր Մամելաձեին, տեղեկացրել է իրավապահ մարմիններին նախապատրաստվող մահափորձի մասին։

Այնուհետեւ «Ռուսթավի–2» հեռուստաալիքի ձեռքում մի նամակ է հայտնվել, իբր գրված չարաբաստիկ սարկավագի կողմից պատրիարքին, որտեղ Մամելաձեն Իլյա 2-ին պատմում է պատրիարքարանում եւ դրա շուրջ եղած խնդիրների մասին։
Այս նամակում սարկավագը, ով միեւնույն ժամանակ նաեւ հայրապետական թեմի ունեցվածքի կառավարման ղեկավարը եւ թեմի հիվանդանոցի գլխավոր տնօրենն էր, գրում է իր կողմից բացահայտված ֆինանսական մեքենայությունների եւ խարդախությունների մասին։ Դատելով նամակից՝ Գեորգի Մամելաձեն բազմիցս փորձել է զեկույցով հանդես գալ այս չարաշահումների վերաբերյալ Սինոդի նիստերի ժամանակ, բայց մի որոշակի խումբ ամեն անգամ արգելափակել է նրա ելույթը։

Սարկավագին այնուամենայնիվ հաջողվել է պարզել, որ պատրիարքարանի սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների մեջ կան նավթամթերքի ներմուծման, իրացման, վերամշակման կազմակերպություններ, շինարարական ֆիրմաներ, անօրինական տեխնիկական սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, սպորտային եւ այլ ակումբներ եւ իրավաբանական կազմակերպություններ, որոնք բոլորը ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել օրենքի կոպիտ խախտումով։

Պատրիարքարանի 100% մասնակցությամբ հիմնված ֆիրմաները մեծ պարտավորություններ ունեն պետության առջեւ, ինչը, հեղինակի կարծիքով, սպառնում է եկեղեցու ամբողջ ունեցվածքին։

Նամակում նաեւ խոսվում է գյուղատնտեսական հողատարածքների մասին, որոնք իրավաբանորեն պատկանում են եկեղեցուն, բայց իրականում վերավաճառվել են երրորդ անձանց՝ եկեղեցուն որեւէ օգուտ չբերող կասկածելի գործարքների արդյունքում։ Այդպիսի օրինակներից են մի շարք հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ, որոնք ձեւական կերպով մինչեւ հիմա պատկանում են եկեղեցուն, բայց դրանց եկամուտը ստանում են առանձին անձինք։

Թվարկելով այս ամենը, նամակագիրը պատրիարքին խնդրում է իր օրհնությունն ու թույլտվությունը պատրիարքարանի գույքի եւ ֆինանսական միջոցների աուդիտ անցկացնելու համար։
Հեռուստաընկերությունը չի պնդում, որ այդ նամակը պատկանում է հենց Մամելաձեի գրչին, բայց ամեն դեպքում հասարակության եւ ԶԼՄ–ների համար մտորելու թեման ջրի երես հանվեց անմիջապես Գեորգի Մամելաձեի ձերբակալությունից հետո։

Ինքը ձերբակալվածը եւ նրա փաստաբանը այս մեղադրանքներին պատասխանել, հաստատել կամ ժխտել դրանք չեն կարող։ Ինչպես հաղորդել է Մամելաձեի փաստաբանը, ինքը չի կարող հասարակությանը ասել ճշմարտությունը, քանի որ դատախազությանը ստորագրություն է տվել չհրապարակելու վերաբերյալ։ Նա նաեւ ասել է, որ միջնորդագիր է ներկայացրել դատախազությանը, որպեսզի չեղարկեն այդ ստորագրությունը, որից հետո ինքը տվյալ գործի վերաբերյալ կկարողանա պատասխանել հասարակության կուտակված հարցերին։

Վրաստանի պատրիարքարանի համար էլ սարկավագ Մամելաձեի ձերբակալությունը բացարձակ անսպասելի էր, ինչպես ասվում է պատրիարքարանի տարածած կարճ հաղորդագրության մեջ։ Նաեւ նշվում է, որ կաթողիկոսի վիրահատությունը հաջող է անցել։ Սպասվում է, որ նա դուրս կգրվի մեկ շաբաթից։

«Ինչ վերաբերում է սարկավագի ձերբակալությանը, դա մեզ համար բացարձակ անսպասելի էր։ Տեղեկատվության բացակայության պատճառով, այս փուլում մենք մեկնաբանություններ անել չենք կարող եւ պետք է սպասենք հետաքննության արդյունքներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հոգեւորականի շուրջ աղմուկը հերթական շղթան դարձավ աղմկահարույց դեպքերի ցանցում, որով Վրաստանի ժողովրդին կերակրում են Նոր տարուց այս կողմ։

Ավելի վաղ, երկրում համեմատաբար խաղաղ մթնոլորտը պայթեցրեց «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը, որի հետեւանքով շենքն ու դրան առընթեր կառույցները հիմնահատակ այրվեցին՝ առանց գոյատեւման միջոցների թողնելով դրանցում աշխատող քաղաքացիներին։

Այս ամենի արդյունքում Վրաստանի հասարակական կյանքը, որը մինչեւ հիմա գտնվում է կիսարթուն վիճակում, եռաց եւ շարունակում է բորբոքվել։ Վրաստանի կառավարությունը այս ամենին արձագանքում է ընդհանուր հայտարարություններով եւ հանգիստ շարունակում է իր գործը, հավանաբար, ղեկավարվելով՝ կբողոքեն, կհանգստանան սկզբունքով։

Top-News.am