Թրամփն ու Պուտինը զրուցել են ֆոտոշարքից առաջ
ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը Վիետնամում ԱՏԷՍ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լուսանկարվելու արարողությունից առաջ զրուցել են, հայտնում է Reuters-ը։
Լուսանկարվելուն նախորդող պահերի կադրերը հեռարձակվել են ԱՏԷՍ մամուլի կենտրոնի ուղիղ եթերում։ Այդ կադրերում երեւում է, թե ինչպես են զրուցակիցները կողք կողքի քայլում ու աշխույժ զրուցում։ Պուտինին ու Թրամփին ուղեկցում էին Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգան ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Վիետնամի ու Չինաստանի առաջնորդները չէին մասնակցում նրանց զրույցին։
Լուսանկարման արարողությունն անցել է InterContinental Danang Sun Peninsula Resort հյուրանոցային համալիրում, որտեղ անցել էր նաեւ միության 25-րդ գագաթնաժողովը։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսին, հայտնել էր, որ Թրամփի ու Պուտինի հանդիպումը գագաթնաժողովի շրջանակում չի կայանա։ Պատճառը Թրամփի չափից զբաղված օրակարգն է։ Ավելի ուշ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է «համբերատարորեն աշխատել» հանդիպման կազմակերպման ուղղությամբ ու հայտնել էր, որ գագաթնաժողովի կուլիսներում հանդիպում այսպես թե այնպես կկայանա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է