Իսպանիայում կալանավորել են Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին
Իսպանիայի գերագույն դատարանի դատավորը որոշում է ընդունել անկախության հռչակման հետ կապված դատաքննության ընթացքում կալանավորել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատելու իրավունքով, նշված է դատական որոշման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խորհրդարանի նախագահության մյուս նախկին անդամներ Լուիս Կորոմինասը, Լուիս Գինոն, Աննա Սիմոն, Ռամոնա Բարուֆետը պետք է մեկ շաբաթվա ընթացքում 25 հազար եվրո գրավ մուծեն եւ առայժմ կարող են ազատության մեջ մնալ: «Այո՛, դա հնարավոր է» կոալիցիայի (կոալիցիայի մեջ է մտնում Podemos կուսակցության կատալոնական բաժանմունքը) ներկայացուցիչ Ժոան Ժոսեպ Նուետը կարող է ազատության մեջ մնալ առանց գրավ վճարելու:
Գրավը վճարելու դեպքում Ֆորկադելը եւ մյուս 4 պատգամավորները պետք է ամեն շաբաթ դատարան ներկայանան, նրանք չեն կարողանա Իսպանիայի տարածքից հեռանալ, նրանց անձնագրերը կառգրավվեն:
Դատախազությունը պահանջել է Ֆորկադելին եւ նախագահության 3 նախկին անդամներին կալանավորել, իսկ 6 քաղաքական գործիչներ 6,2 մլն եվրո գրավ վճարեն:
Իսպանիայի գերագույն դատարանում քննության ընթացքում Ֆորկադելը հայտարարել է, որ ճանաչում է Իսպանիայի կառավարության կիրառած Սահմանադրության 155 հոդվածը, որով ինքնավար համայնքում կենտրոնական իշխանությունները ուղիղ կառավարում են մտցրել: Նույնպիսի հայտարարություններ են կատարել Լուիս Կորոմինասը եւ Լուիս Գինոն: Ըստ որում՝ նրանք Կատալոնիայի անկախության հռչակումն անվանել են բացառապես խորհրդանշական:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է