Ճապոնիայի վարչապետը Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է, իսկ ԱՄՆ նախագահն անգամ չի էլ նկատել (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ասիական շրջագայության ընթացքում Ճապոնիա կատարած այցելության ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է ուղղաթիռից՝ Թրամփի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գոլֆ խաղալու ժամանակ:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է 63-ամյա Աբեն սայթաքում ու մեջքի վրա ընկնում, սակայն ԱՄՆ նախագահն այդ միջադեպը չի նկատում:
Տեսանյութի տարածումից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր նկատել են, որ այդ միջադեպն արտացոլում է Թրամփի ու Աբեի փոխհարաբերությունների ամբողջ էությունը՝ այն, որ Միացյալ Նահանգների նախագահն ակնհայտորեն անտեսում է ճապոնացի գործընկերոջը:
Նշվում է նաև, որ խաղի ժամանակ Թրամփը հաճախ մենակ է թողել Ճապոնիայի վարչապետին՝ նախընտրելով շփվել ուրիշների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է