Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանները օֆշորային ֆոնդերում ներդրումներ են կատարել
Բրիտանական Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանները օֆշորային ֆոնդերում տասնյակ միլիոնավոր ֆունտ են ներդրել, հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով Paradise Papers օֆշորային դոսյեի տվյալները։
Հաղորդվում է, որ 2 համալսարանն էլ ներդրումներ են կատարել Կայմանյան կղզիներում գրանցված ընկերությունում, այդ թվում՝ Coller International Partners V ֆոնդում, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է։
Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչները, մեկնաբանելով հետաքննության արդյունքները, նշել են, որ համալսարանները բարեգործական հաստատությունների դասին են պատկանում, այդ պատճառով, որպես կանոն, չպետք է հարկեր վճարեն։ Օքսֆորդից հայտնել են, որ օֆշորային ներդրումները սովորաբար օգտագործվում են ներդրումային ոլորտում, այդ թվում՝ ամբողջ աշխարհում բարձրագույն կրթության ոլորտում։
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր, աշխարհում օֆշորային ընկերությունների գործունեության մասին նյութեր, որոնցում շրջանառվում են 120 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Կանադայի վարչապետը, Դոնալդ Թրամփի աշխատակազմի անդամները, Եղիսաբեթ 2-րդ թագուհու պալատական շրջապատը, Apple AAPL եւ Uber ընկերությունները։
Նյութերը, որոնք արդեն ստացել են Paradise Papers անվանումը, պարունակում են 13.4 մլն փաստաթուղթ, այդ թվում՝ ենթադրաբար Appleby իրավաբանական ընկերությունից, որը գրանցված է Բերմուդյան կղզիներում։ Փաստաթղթերում ավելի քան 50 տարվա նյութեր կան։
Կոնսորցիումը պնդում է, որ փաստաթղթերը բացահայտում են որոշ քաղաքական գործիչների եւ համաշխարհային առաջնորդների օֆշորային շահերը, այդ թվում՝ բրիտանական արքունիքի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնակազմի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի շրջապատի, ինչպես նաեւ այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Apple–ը, Nike–ը եւ Uber–ը։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է