Իրանի վրեժխնդրության վախը քնից զրկել է իսրայելցի դիվանագետներին, փակվել է 28 դիվանագիտական ներկայացուցչություն
Իրանի վրեժի հանդեպ վախը քնից զրկել է իսրայելցի դիվանագետներին ամբողջ աշխարհում․ նրանք խոստովանում են, որ իրավիճակը շատ սարսափելի է, և իրենք չգիտեն, թե ինչով կավարտվի այս ամենը, տեղեկացնում է Al-Ahd-ը։
Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնել է ամբողջ աշխարհում իսրայելական 28 առաքելությունների փակման մասին, որն իրականացվել է երկրի արտգործնախարարության անվտանգության վարչության և «Շին Բեթ»-ի համաձայնեցված որոշումից հետո, ինչի պատճառն անվտանգության միջոցառումներն են և Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Թել Ավիվի հարձակումից հետո Իրանի վրեժխնդիր գործողությունների մտավախությունները:
Ինչպես հայտնում է Al-Ahd-ը՝ իսրայելական ԶԼՄ-ներին հղումով, երկիրը բարձր զգոնություն է հայտարարել իր դեսպանատներում Գազայում պատերազմի սկզբից և տարհանել է Եգիպտոսում, Հորդանանում, Բահրեյնում, Մարոկկոյում, Թուրքմենստանում, Անկարայում և Ստամբուլում գտնվող առաքելությունները, սակայն Դամասկոսում հարձակումից հետո մեծացրել է բարձր պատրաստության վիճակը ամբողջ աշխարհի իր բոլոր ներկայացուցչություններում, հայտնում է IRNA-ն։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը